Տեղեկություններ սուրճի մասին, որոնց մասին տեղյակ չեք


Սուրճ, ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից։ Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն։
Այսօր սուրճը աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է
Հետաքրքիր փաստեր
1777 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ kaffee schnuflers՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։ Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր, օրինակ Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։ Ճապոնացիները հավատացնում են, որ դա իսկական փրկություն է հատկապես հոգնած մարդու համար։ Իսկ Գերմանիայում երկրի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից, խոսքը, սակայն, մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, քանի որ ճաղատացումից, ըստ նրանց, ապահովագրվել կարելի է միայն մազերը սուրճով լվանալու դեպքում։
Այժմ սուրճի արտադրության 40% կատարվում է Բրազիլիայում
Սուրճամոլների 70%-ը խմում է «Արաբիկա» տեսակի սուրճ, իսկ 30%-ը՝ «Ռոբուստա», որը ավելի ցածր կարգի է, բայց ավելի դիմացկուն է չորացմանն ու հիվանդություններին, նրանից 2 անգամ ավելի շատ բերք կարելի է ստանալ, քան «Արաբիկայից»: «Արաբիկա»-ն իր մեջ պարունակում է 1% կոֆեին, իսկ «Ռոբուստա»-ն՝ 2%: Լուծվող սուրճ արտադրողները հիմնականում խառնում են այս երկու տեսակի սուրճերն իրար։
Սուրճի ծառի երկարությունը կարող է հասնել 9 մետրից մի փոքր շատ, սակայն ինչքանով որ հարմար է սուրճը հավաքել ավելի փոքր բարձրությունից, այժմ սուրճի ծառի բարձրությունը հազվադեպ է անցնում 3 մետրը։
Սուրճի ամենամեծ սիրահարներն ապրում են ԱՄՆ-ում, ամենաշատ սուրճը խմում են հենց ԱՄՆ-ում։
Գոյություն ունի սուրճի պատրաստման մի քանի հազար ձև՝ այդ թվում նաև կարմիր պղպեղով, սխտորով և նույնիսկ կարագով։ Սակայն այս բոլոր ձևերի մեջ ամենաօգտակարը սուրճի պատրաստման Սկանդինավյան ձևն է։
Աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ հորզոնականը. Առաջին հորիզոնականում նավթն է։
Սուրճն այժմ ավելի, քան 700 տարեկան է։
Առանց շաքարավազի սև սուրճի կալորիականությունը 0 է։
Ամերիկանո տեսակի սուրճն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամերիկացի զինվորները չէին կարողանում խմել եվրոպական սուրճը, այդ իսկ պատճառով նրանք ջուր ավելացրին այդ սուրճի վրա։
Սուրճի ակնթարթային ազդեցությունը միֆ է. իրականում սուրճն ազդում է խմելուց 30 րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։
