Տեսողության համար 10 ամենաօգտակար մթերքները

Դիտումներ 427
Տեսողության համար 10 ամենաօգտակար մթերքները
  • Գազար. այն հարուստ է մեծ թվով վիտամիններով և առաջին հերթին աչքերի համար առաջնակարգ նշանակություն ունեցող A վիտամինով։ Իր բաղադրության մեջ բետտա-կարոտինի մեծ քանակության շնորհիվ այն օգնում է պահպանել տեսողության սրությունը։ Եթե ցանկանում եք ուժեղացնել գազարի օգտակար հատկությունների ազդեցությունը, գազարով ու թթվասերով աղցան պատրաստեք կամ սերուցքով շոգեխաշեք այն։
  • Հապալաս. B1 և C վիտամինների, ինչպես նաև լյուտեին պիգմենտի շնորհիվ այն օգնում է պահպանել տեսողության սրությունն ու պայքարում է աչքերի հոգնածության դեմ։ Հապալասը պահպանում է իր օգտակար հատկությունները և՛ սառեցված վիճակում, և՛ մուրաբայի տեսքով։

  • Սև շոկոլադ. այն իր մեջ առկա ֆլավոնոիդների շնորհիվ պաշտպանում է արյունատար անոթներն ու ամրապնդում է աչքի եղջերաթաղանթը։ Սակայն ուշադիր է պետք լինել. խոսքը միայն սև շոկոլադի մասին է` առանց հավելումների ու խառնուրդների։
  • Սպանախ. պատկանում է այն մթերքների ցանկին, որոնք հարուստ են լյուտեինով։ Այս մթերքը ներառելով սննդակարգի մեջ` 10%-ով կիջեցնեք աչքերի հիվանդությունների առաջացման ռիսկը։
  • Կաթնաշոռ. այն վիտամին B2 է պարունակում, որն էլ ակտիվացնում է եղջերաթաղանթի ու ակնաբյուրեղի նյութափոխանակությունը, իսկ B12 վիտամինը լավացնում է աչքերի արյունամատակարարումը։
  • Դդում. բացի նրանից, որ դդումի բաղադրության մեջ են մտնում լյուտեինն ու զեակսանտինը, այն հարուստ է նաև C, A, B1, B2 վիտամիններով ու ցինկով, որոնք պահպանվում են նաև ջերմամշակման դեպքում։
  • Բրոկոլի. ևս մի մթերք, որն օգնում է պահպանել տեսողությունը և ապահովում է ակնաբյուրեղի ճիշտ աշխատանքը նրանում առկա լյութեինի, զեակսանտինի շնորհիվ։ Իսկ կարոտինն օգնում է պաշտպանել ակնաթաղանթը ազատ ռադիկալներից։
  • Ձուկ ու ձկան յուղ. սրանք ճարպաթթուների ու օմեգա-3-ի աղբյուր են, որոնք էլ անհրաժեշտ են լավ տեսողության համար։ Այս նյութերով ամենից հարուստը սաղմոսն է, պակաս օգտակար չեն նաև սարդինան, ծովատառեխը, թյունիկը։ Ձկան յուղի օգտագործումը կկանխի դեղին բծի դեգրադացիան։
  • Սոխ ու սխտոր. սրանք տարբեր կերակրատեսակների վրա ավելացնելով կօգնեք վերականգնել տեսողության հստակությունը. չէ՞ որ դրանք հարուստ են դրա համար պատասխանատու ծծումբով։
  • Մրգեր. մրգերն օգտակար են ողջ օրգանիզմի համար ու բարերար ազդեցություն են թողնում նաև աչքերի առողջության վրա։ Առանձնացնենք կիվին, խաղողը, նարինջը, դեղձը... Աչքերին հատկապես օգտակար են կանաչ ու նարնջագույն մրգերը։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը