Տեսեք թե ինչ աշխատանք են առաջարկել այս 7 ամյան աղջնակին․ Նրա ծնողնները շոկի մեջ են

Դիտումներ 426
Տեսեք թե ինչ աշխատանք են առաջարկել այս 7 ամյան աղջնակին․ Նրա ծնողնները շոկի մեջ են

Այս փոքրիկ աղջիկն իրեն կապացուցի, որ հրաշքներ լինում են:

  Խլոի Բրիջվոթերին, որը 7 տարեկան է և ապրում է Բրիտանիայի Հերեֆորդ քաղաքում:Իմանալով, որ Google-ի աշխատակիցները շատ հարմարավետ աթոռներ ունեն և քարթինգ կա հենց գրասենյակում՝ աղջիկը նամակ է գրել ընկերությանը և խնդրել իրեն աշխատանքի վերցնել:Պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տվել․․․ Նամակում աղջիկը նշել է, որ շատ է սիրում համակարգիչներ և կուզենար ավելի շատ բան իմանալ դրանց մասին:

 

Բացի Google-ում աշխատելուց՝ նա կուզենար աշխատել շոկոլադի ֆաբրիկայում և մասնակցել Օլիմպիական խաղերի լողի մրցմանը:Նամակը գրելու համար Խլոիին նրա հայրն է ոգեշնչել, որը պատմել է, որ ընկերության գրասնյակը լավագույն աշխատավայրն է, որը կարելի է պատկերացնել:Նա նաև աղջկան գրասենյակի մի քանի լուսանկար է ցույց տվել:

 


Google-ում, ըստ իրեն, աղջիկը կկարողանար «նստել փափուկ աթոռների վրա, լեռնիկներով խաղալ, մեքենա վարել», իսկ ապագայում կուզենար տեղ ստանալ կորպորացիայում:

 

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին պատասխանել է աղջկա նամակին.

 

«Ես ուրախ եմ, որ քեզ դուր են գալիս համակարգիչները և ռոբոտները, և հուսով եմ՝ դու կշարունակես տեխնոլոգիաներ ուսումնասիրել: Եթե համոռերն աշխատես ու հետևես քո երազանքին, կկարողանաս ամեն ինչի հասնել՝ Google-ում աշխատելուց մինչև Օլիմպիադայում լողալ»:

 

Դրանից հետո նա Խլոիին առաջարկել է ընկերությանը ինքնակենսագրական ուղարկել, երբ դպրոցն ավարտի:

 

Երեխայի հոր խոսքով՝ դա աղջկան ոգեշնչել է շատ քրտնաջան աշխատելու և լուսավոր ապագայում Google-ի ընկերական թիմի անդամը դառնալու անհաղթահարելի ցանկության:

 

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

 Նյութի աղբյուրը ՝ http://entertrain.1in.am/am/entarm/44801

Ամենաընթերցվածը