Տեսեք ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ ամեն օր ձմերուկ ուտելով. Այս պահից սկսած պետք է հաճախ ձմերուկ ուտենք


Ձմերուկ (լատիներեն՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։
Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։
Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։
1. Լավացնում է մաշկի որակը։ Ձմերուկի պարբերական օգտագործումը կարող է նկատելիորեն լավացնել մաշկի առողջությունն ու որակը։ Փորձագետների կարծիքով՝ ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն հատկապես օգտակար է մաշկի բջիջների վերականգնման և խոնավեցման համար։
Եթե ճաքեր եք տեսնում ձմերուկի մեջ, անհապաղ դեն նետեք այն. ահա, թե ինչու․․․
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Ete-&aker-ek-tesnum-jmeruki-mej-anhapax-den-
2. Նպաստում է սրտի առողջությանը։ Ձմերուկը ներառելով սննդակարգում՝ կարող եք զգալիորեն լավացնել սրտի վիճակը։
3. Երիկամերի առողջության պաշտպանում։ Երիկամներում քարերի առաջացումն ամենատհաճ երևույթներից մեկն է։ Ձմերուկը մեծացնում է մեզի քանակը՝ առանց երիկամների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։
Ինչպես ընտրել ամենալավ ձմերուկը

Կարդացեք այստեղ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/inchpes-yntrelamenalav-dzmeruky/basic
4. Իջեցնում է արյան ճնշումը։ Արյան ճնշումը կարելի է կարգավորել՝ նաև սննդակարգ ներառելով մթերք, որն օգնում է այդ գործում։ Դրանցից մեկը ձմերուկն է։ Ձմերուկը մեծ քանակով կալիումն և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ճնշման համար։
5. Կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։
Նիհարեք ձմերուկի օգնությամբ. համեղ դիետա, որ կօգնի 5 օրում ազատվել ավելորդ կիլոգրամներից
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Niharek-jmeruki-ognutyamb.-hamex-dieta-or-kogni-5-orum-azatvel
