Տավարի մսով համեղ աղցանի բաղադրատոմս, որը շատ հագեցնող է և համեղ
Դիտումներ 255
Բաղադրիչներ՝
տավարի միս – 300 գ,
նուռ – 1 հատ,
սխտոր – 1-2 ատամիկ,
ընկույզի միջուկ – 60 գ,
թթվասեր – 2 ճ. գդ.,
մայոնեզ – 2 ճ. գդ.,
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Տավարի միսը խաշել, մանր կտրատել կամ թել-թել անել, ավելի գեղեցիկ կստացվի:
Նուռը մաքրել, հատիկներն առանձնացնել, մի քանի հատիկ թողնել զարդարելու համար:
Սխտորը մաքրել, ճզմել:
Ընկույզի միջուկը մանրացնել դանակով, շատ մանր փշրելու կարիք չկա:
Թթվասերը, մայոնեզը, սխտորը խառնել, աղ, պղպեղ անել:
Սոուսը լցնել մսի վրա, ավելացնել նռան հատիկները, ընկույզը և խառնել:
Զարդարել և մատուցել տոնական ընթրիքին:
Ամենաընթերցվածը