Տավարի լեզվի օգտակար հատկություններն ու պատրաստման գաղտնիքը, որպեսզի բոլոր վիտամինները ներթափանցեն օրգանիզմ

Դիտումներ 457

Տավարի լեզվի օգտակար հատկություններն ու պատրաստման գաղտնիքը, որպեսզի բոլոր վիտամինները ներթափանցեն օրգանիզմ

Տավարի լեզուն հարուստ է մի շարք վիտամիններով, որոնց շնորհիվ օրգաիզմը կարողանում է պայքարել թունավոր նյութերի դեմ։ Նաև լեզուն կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը, օգնում է ավելի դիմացկուն լինել։ Առաջարկում ենք պատրաստել այս բաղադրատոմսով, որ ոչ միայն շատ համեղ ստացվի, նաև ամբողջ վիտամինները ներթափանցեն օրգանիզմ։ Այսպիսով լեզուն պատրաստելու համար հարկավոր է ՝ 

Բաղադրամասեր

0,5 կգ լեզվին ՝
0,5 հատ կիտրոն, 
250 գ ծովաբողկ,
20 գ քացախ,
աղը ըստ ճաշակի

 

 



Պատրաստման եղանակը

Տավարի լեզուն լավ լվանալ,դանակով քերել,նորից լվանալ։
Կիտրոնը կտրարտել և լեզվի հետ միասին դնել կաթսան,վրան տաք ջուր լցնել,հասցնել եռման, կիտրոնները հանել և եփել թույլ կրակի վրա միչև պատրաստ լինելը:
Եփած լեզուն 5-10 րոպե ընկղմել սառը ջրի մեջ և չթողնել որ բոլորովին պաղի, հեռացնել վրայի մաշկը,որից հետո աղ անել:

 


Պաղած լեզուն կտրատել և դասավորել սկուտեղում:
Պատրաստել քացախով ծովաբողկ հետևյալ կերպ։

 

 

Ծովաբողկի մաքրած արմատը մանրել քերիչով, վրան լցնել գինու քացախ, ավելացնել աղ և խառնել:



Առաջարկում ենք դիտել պատրաստման մեկ այլ տարբերակ, որը կրկին շատ համեղ և օգտակար է ստացվում։

 

 

 



Ամենաընթերցվածը