Տավարի լեզու. Օգտակարության մասին բոլորս էլ տեղյակ ենք, բայց պետք է պատրաստել այսպես, որպեսզի ամբողջ վիտամինները ներթափանցեն օրգանիզմ


Բաղադրամասեր
-
0,5 կգ լեզվին՝ աղ ըստ ճաշակի,
-
300 գ ծովաբողկին՝ 20 գ քացախ,
-
աղ և շաքար
Պատրաստման եղանակը
-
Տավարի լեզուն լավ լվանալ,դանակով քերել,նորից լվանալ,դնել կաթսան,վրան տաք ջուր լցնել,հասցնել եռման և եփել թույլ կրակի վրա միչև պատրաստ լինելը:
-
Եփած լեզուն 5-10 րոպե ընկղմել սառը ջրի մեջ և չթողնել որ բոլորովին պաղի, հեռացնել վրայի մաշկը,որից հետո աղ անել:
-
Պաղած լեզուն կտրատել և դասավորել սկուտեղում:
-
Պատրաստել քացախով ծովաբողկ հետևյալ կերպ. ծովաբողկի մաքրած արմատը մանրել քերիչով, վրան լցնել գինու քացախ, ավելացնել աղ, շաքար և խառնել:
