Թարմ և վիտամիններով հարուստ Ծաղկակաղամբով աղցան։

Դիտումներ 488
Թարմ և վիտամիններով հարուստ Ծաղկակաղամբով աղցան։

Բաղադրիչները՝

ծաղկակաղամբ - 1 գլուխ

մածուն - 250 գր

ընկույզ - 50 գր

նուշ - 50 գր

ձիթայուղ - 1 ճգ

ռոքֆոր պանիր - 50 գր

պարմեզան պանիր - 50 գր

մաղադանոս, սամիթ:

 

Պատրաստման եղանակը՝

Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկենրը, լվանալ, մի քիչ խաշել և թողնել քամվի:

Ընկույզն ու նուշը բովել մի փոքր:

Պանիրներն ու կանաչին խառնել մածունի հետ:

Ծաղկակաղամբը, ընկույզն ու նուշը խառնել, վրան լցնել մածունի և պանրի խառնուրդն ու ձիթայուղը: 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը