Տարեցների արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն օգտակար է գլխուղեղի առողջության համար: Գրում է med.tert.am-ը


Սովորաբար արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է լինում սրտանոթային հիվանդությունների հետ, սակայն քչերը գիտեն, որ խոլեստերինը կարող է տարբեր գործառույթներ կատարել: Օրինակ՝ օրգանիզմն օգտագործում է այն վիտամին D-ի և որոշ հորմոնների սինթեզի համար: Բացի այդ, խոլեստերինը բջիջների մեմբրանների մասը կազմող շատ կարևոր տարր է և օգնում է բջիջների միջև ազդանշաններ փոխանցել: Այս մասին հաղորդում է Medical News Today-ը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարեց մարդկանց արյան մեջ խոլեստերինի համեմատաբար բարձր մակարդակի և նրանց կոգնիտիվ կարողությունների միջև կա ակնհայտ կապ: Այդ կապը հայտնաբերելու համար մասնագետները վերլուծել են 1897 մարդու բժշկական տվյալները:
Գիտափորձի սկզբում մասնակիցները չունեին որևէ խնդիր՝ կապված կոգնիտիվ ֆունկցիաների հետ: Հետագա տասնամյակների ընթացքում գիտնականները նկատել են, որ միջին տարիքի ու տարեց մարդկանց մոտ կա ակնհայտ կապ խոլեստերինի մակարդակի և կոգնիտիվ խանգարումների միջև:
