Տարածված խնդիր որովայնի փքվածությունը։ Եթե այն Ձեզ անհանգստացնում է ապա այս միջոցները Ձեր համար են։

Դիտումներ 637
Տարածված խնդիր որովայնի փքվածությունը։ Եթե այն Ձեզ անհանգստացնում  է ապա այս միջոցները Ձեր համար են։

Բավարար չափով ջուր չեք խմում։ Անհրաժեշտ քանակով ջուր չօգտագործլու դեպքում կարող են առողջության հետ կապված խնդիրներ ի հայտ գալ, հատկապես, եթե սուրճ և ալկոհոլ եք օգտագործում։ Որովայնի փքվածությունը կարող է պայմանավորված լինել նաև հեղուկի կուտակմամբ։

Շատ արագ եք ուտում։ Եթե մթերքը քիչ եք ծամում, օրգանիզմն ավելի դանդաղ է այն մշակման ենթարկում, և կարող է որովայնի փքվածություն առաջանալ։

 

Բուժում
 
Գործնականորեն առողջ մարդկանց մետեորիզմը հատուկ բուժում չի պահանջում: Սովորաբար խորհուրդ է տրվում սահմանափակել թարմ հացի, քաղցրավենիքի, ոլոռի, լոբու, կաղամբի, կարտոֆիլի, թթու և գազավորված խմիչքների օգտագործումը: սննդում հարկավոր է ներառել սպիտակուցներ պարունակող սննդամթերք (միս, ձուկ կաթնաշոռ, մածուն, ձու և այլն): Եթե գերակշռում են նեխման գործընթացները (գազերը նեխած հոտ ունեն), ապա օրաբաժնում սպիտակուցների քանակը պետք է կրճատել: Բժշկի խորհրդով ընդունում են գազերի հեռացմանը նպաստող դեղանյութեր:
 
Կանխարգելում
 
Մետեորիզմի կանխարգելմանը նպաստում են սննդի ճիշտ ռեժիմը, սպորտով զբաղվելը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սիրտանոթային հիվանդություններով տառապողները, քանի որ անոթների չափից ավելի ձգվածությունը կարող է նպաստել սրտի պսակային անոթների կծկանքին:

1. Իմբիր։ Իմբիրի արմատը դեռ վաղ ժամանակներից օգտագործվում է նյութափոխանակության համակարգի խնդիրների բուժման համար։ Այն նպաստում է սննդի ավելի լավ մշակմանը, հանգստացնում բորբոքային պրոցեսները և օգնում ազատվել գազերից։ Սնունդ ընդունելուց հետո խորհուրդ է տրվում իմբիրի մի փոքր արմատ ուտել։ Կարող եք նաև թուրմ պատրաստել։ Հենց այս դեպքում այն ամենաշատ օգուտը կտա։

2. Սխտոր։ Սխտորը ոչ միայն օգնում է նորմալացնել նյութափոխանակությունը, այլև հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն օգնում է հանգստացնել որովայնը և խուսափել գազերից։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում, քանի որ հենց այդ դեպքում սխտորի բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են։ Թարմ սոխին ավելացրեք սև բիբար և չաման։ Մեկ բաժակ տաք ջուր լցրեք, սառեցրեք ըմպելիքը և խմեք օրվա ընթացքում 2-3 անգամ։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը