Տապակած խոզի միս բանջարեղենով, վայելեք մսի ողջ վիտամինները


Բաղադրիչներ.
խոզի միս – 300 գ,
կարտոֆիլ – 4-5 հատ,
աղ, պղպեղ
- Խոզի միսը լվանալ, կտրատել ոչ մեծ կտորների:
- Աղ, պղպեղ ցանել, թողնել երկու րոպե:
- Մսի կտորները շարել թավայի մեջ և եփել մարմանդ կրակի վրա:
- Թավայի կափարիչը փակ թողնել այնքան, մինչև մսից դուրս եկած հեղուկը ցամաքի:
- Ապա կափարիչը վերցնել:
- Կարտոֆիլը մաքրել, կտրատել, լցնել թավայի մեջ:
- Մսի յուղոտ մասի շնորհիվ արդեն հարկավոր չէ ոչ կարագ, որ բուսայուղ:
- Կարտոֆիլն ու միսը տապակել մինչև կարմրելը:
- Մատուցել թթվի կամ աղցանի հետ:
