Տապակած միսը երկարացնում է կյանքը


Արդեն քանի տասնամյակ բոլոր կողմերից պնդում են, որ տապակած միսը վնասակար է, այն ուտել պետք չէ: Հիպերտոնիա, խոլեստերինի աճ, տրոմբերի առաջացում, վերջապես հարցի բարոյա-էթիկական կողմը: Եվ ահա հայտարարություն Ցյուրիխից, որ մսի օգտագործումը կարող է երկարացնել կյանքը:
Շվեյցարացի գիտնականները հայտարարում են, որ խոզի միսը մեծ քանակությամբ նիացին՝ նույն ինքը վիտամին B3 է պարունակում, որի քանակությունն էլ օրգանիզմում ուղղակիորեն ազդում է կյանքի տևողության վրա: Փորձենք բացատրել:
Տապակած մսի օգտակարությունը
1. Սկսենք նիացինից և նրանից, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա: Գիտնականները վստահեցնում են, որ երբ նիացինը ուտելիքի միջոցով մտնում է օրգանիզմ, մարմինն ահազանգ է ստանում այն մասին, որ դուք մտադիր եք ֆիզիկապես ծանրաբեռնել ձեզ, այդ պատճառով էլ սկսում է միացնել թաղանթների նորացման համար պատասխանատու ռեզերվները:
2. Իսկ որտեղ կարելի է հայտնաբերել այդ կախարդական վիտամին B3-ը: Այն կա կարմիր պղպեղի, գետնանուշի, լոլիկի մեջ: Սակայն ամենից շատը պարունակվում է մանղալի վրա պատրաստված խորովածի մեջ:
3. «Բոլորը վստահեցնում են, որ պետք է հակաօքսիդանտներ ընդունել, պետք է մաքրել օրգանիզմը թույներից, որն օրգանիզմ է մտնում մսի հետ միասին: Դա հիմարություն է: Ոչ մի «թույն» էլ գոյություն չունի, այդ «փաստերը» գիտական հիմնավորում չունեն»,- ասում է հետազոտության հեղինակ Մայքլ Ռիստոուն:
4. Այսպես, շվեյցարացի մասնագետները խորհուրդ են տալիս մշտապես մի քիչ խորոված միս ուտել նախաճաշին, քանի որ նիացինը ավելի լավ յուրացվում է առավոտյան: Իսկ եթե օրվա պլաններում նաև ֆիզիկական աշխատանք ունեք նախատեսած, արդյունքն ուղղակի հիանալի կլինի:
5. Պետք է օբյեկտիվ լինել: Տարիներ շարունակ տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներ հայտարարել են կարմիր մսի վնասակար լինելու մասին, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել համապատասխան ապացույցներ ներկայացնել: Այսպես, Ճապոնիայում իրականացված հետազոտությունը ոչ մի կապ չի հայտնաբերել սրտի հիվանդություններից մահացությունների ու կարմիր մսի օգտագործման միջև:
6. 2012 թվականին Հարվարդի համալսարանի գիտնականները մասշտաբային հետազոտության արդյունքներ հրապարակեցին, ըստ որի մսի օգտագործումը շատ դեպքերում պաշտպանական ազդեցություն ունի: Հետազոտությանը մասնակից շատ միս օգտագործած մարդիկ մինչև որոշակի ժամանակահատված իրենց ավելի լավ էին զգում, քան նրանք, ովքեր քիչ էին կերել այն կամ ընդհանրապես չէին կերել:
