Տանը չի կարելի լվացք չորացնել։ Հետևանքները ծանր կարող են լինել

Դիտումներ 1066
Տանը չի կարելի լվացք չորացնել։ Հետևանքները ծանր կարող են լինել

Հավանաբար, լսած կլինեք, որ երբեք չի կարելի լվացքը չորացնել սենյակներում, որտեղ ապրում եք, այն պատճառով, որ գոլոշիացումը կարող է վնասակար լինել ձեր առողջության համար:

Լվացքը տան ներսում չորացնելիս կարող են թոքերի հետ կապված խնդիրներ առաջանալ, քանի որ բորբոսի սպորներ կարող են առաջանալ ռադիատորներին և այլուր:

Փորձագետները նախազգուշացնում են, որ բնակարանի ներսում լվացքը չորացնելը կարող է առողջության համար լուրջ սպառնալիք ներկայացնել: Ռադիատորի վրա փռված լվացքը կարող է մինչև 30 տոկոսով բարձրացնել բնակարանում խոնավության մակարդակը և իդեալական պայմաններ ստեղծել բորբոսի սպորների զարգացման համար:

Լվացված սպիտակեղենի մեկ կապոցում պարունակվում է մոտ 2 լիտր ջուր, որը տարածվում է սենյակներում: Մարդկանց մեծ մասն անընկալունակ է այն ինֆեկցիաների նկատմամբ, որոնք աճում են այդ խոնավ պայմաններում, կամ ունի այնպիսի առողջություն, որը հնարավորություն չի տալիս պայքարելու ինֆեկցիաների դեմ: Սակայն ասթմա ունեցող պացիենտները կարող են հազի ու դժվարացած շնչառության հետ կապված խնդիրներ ունենալ, իսկ թուլացած իմունային համակարգով, ինչպիսիք են քաղցկեղով հիվանդները, քիմիաթերապիա ստացածները, ինչպես նաև ՁԻԱՀ-ով և աուտոիմունային հիվանդություններով մարդկանց մոտ սնկերը կարող են առաջացնել թոքերի ասպերգիլեզ: Սա մի վիճակ է, որը կարող է առաջացնել անբուժելի, իսկ երբեմն էլ թոքերի մահացու վնասվածք:

Այնպես որ, չորացրեք լվացքը դրսում կամ չորանոցում, որը հեռու է ննջարաններից ու հյուրասենյակից:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը