Տան պայմաններում պտրաստեք շատ համեղ և որակյալ քյուֆթա

Դիտումներ 227

Տան պայմաններում պտրաստեք շատ համեղ և որակյալ քյուֆթա

Բաղադրամասեր

  • 1 կգ անյուղ տավարի կամ հորթի մսին ՝

  • 2 թ.գ. ալյուր,

  • 2 ձու,

  • 6 բաժակ կաթ,

  • 2 միջին չափի սոխ,

  • 2 թ.գ. աղ

  • 50 գ կոնյակ (կարելի է նաև օղի),

  • hալած յուղ

Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել հրաշալի քյուֆթա (Գավառի)

 



Պատրաստման եղանակը

Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել հրաշալի քյուֆթա (Գավառի)

  • Մաքրեք տավարի միսը ջիլերից, դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնքան ծեծեք, որպեսզի միսը վերածվի միատարր զանգվածի: Զանգվածը պետք է շատ հարթ ստացվի: Ծեծելու ընթացքում պետք է աստիճանաբար ջուր ավելացվել, որպեսզի զանգվածը էլաստիկ ստացվի: Ապա աղ արեք և շարունակեք ծեծել, մինչև որ միսը բաց գույնի դառնա:

  • Ստացված զանգվածը դրեք մեծ կաթսայի մեջ և ձեռքով 3-4 րոպե խառնեք

  • Ավելացրեք հում ձվեր, մանր կտրատված սոխ, կաթ, ալյուր և կոնյակ (կամ օղի), խառնեք այդ ամբողջ զանգվածը ձեռքերով այնպես, ինչպես խմորը: Լավ խառնելուց է կախված քյուֆթայի հաջող ստացվելը:

  • Ապա մեծ և խորը կաթսայի մեջ ջուր լցրեք, տաքացրեք ջուրը (չեռացնեք) և աղ ավելացրեք:

  • Ստացված մսային զանգվածը 4 մասի բաժանեք, ձեռքերը թրջեք սառը ջրով և յուրաքանչյուր մասին գունդի ձև տվեք:

  • Գնդերը դրեք տաք ջրի մեջ, եռացրեք և պարբերաբար վերցրեք վրայի փրփուրը: Եփեք միջին կրակի վրա` 25-30 րոպե: Ստուգելու համար համեք մի գունդը և կտրեք: Եթե միսը միջից կարմիր չէ, ապա քյուֆթան պատրաստ է: Իսկ եթե դեռ պատրաստ չէ, կտրված գունդը զգուշությամբ ետ դրեք կաթսայի մեջ:

  • Պատրաստի գնդերը 2-3 սմ հաստությամբ կտրատեք, վրայից կարագ դրեք:



Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել հրաշալի քյուֆթա (Գավառի)



Ամենաընթերցվածը