Տան պայմաններում պատրաստեք խտացրած կաթ ընդամենը 15 րոպեում և ձեր թխած տորթերը (խտացրած կաթով) անհավանական համեղ կստացվեն



Տան պայմաններում պատրաստեք խտացրած կաթ ընդամենը 15 րոպեում և ձեր թխած տորթերը (խտացրած կաթով) անհավանական համեղ կստացվեն


Բաղադրամասեր

  • կաթ - 200 գր,

  • շաքարավազ - 200 գր,

  • կարագ - 200 գր

 


Պատրաստման եղանակը

  • Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):

  • Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։

  • Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։ Շատ կփրփրի։ 10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է, բայց չենք վախենում` այդպես էլ պետք է լինի։

  • Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։

  • Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։



loading...
loading...