Հաճա՞խ եք ունենում գլխացավ, հոգնածություն կամ անքնություն․ ահա՝ ինչ արժե իմանալ

Դիտումներ 233
Հաճա՞խ եք ունենում գլխացավ, հոգնածություն կամ անքնություն․ ահա՝ ինչ արժե իմանալ

Այսօր շատ մարդիկ ունենում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գլխացավը, անքնությունը և էներգիայի պակասը, առանց իմանալու, թե իրականում ինչն է առաջացնում այդ խնդիրները:

Մասնագետները պնդում են, որ այս խնդիրները կապված են որոշակի վիտամինների պակասի հետ, ինչպիսիք են վիտամին K-ի և մագնեզիումի նվազումը:

 

 

Մագնեզիումը  միկրոտարր է, որը չափազանց կարևոր է մեր առողջության համար։ Այն ներառված է մեր օրգանիզմի ավելի քան 300 քիմիական ռեակցիաներում:

Այն ամինաթթուներից ստեղծում է նոր սպիտակուցներ, սնունդը վերածում էներգիայի, նվազեցնում է անհանգստությունը, հոգնածությունը և սթրեսը և թեթևացնում գլխացավերն ու միգրենը:


Մագնեզիումի պակասը կարող է հանգեցնել սերոտոնինի ցածր մակարդակի, որը նեղացնում է արյան անոթները և ազդում նրա աշխատանքի վրա։ Այն նաև առաջացնում է անքնություն և դեպրեսիա:

ծՄագնեզիումի լավագույն սննդային աղբյուրները.

  • Սպանախ
  • Ընկույզ
  • Ավոկադո
  • Միս
  • Հաց (ամբողջական հացահատիկ)
  • Շագանակագույն բրինձ
  • Ձուկ

 

 

Վիտամին K-ն սինթեզում է սպիտակուցները, կանխում արյան մակարդումը, կապտուկները և արյունահոսությունը:

Այն նաև պաշտպանում է զարկերակները կալցիֆիկացումից և նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի և Ալցհեյմերի հիվանդության ռիսկը: Վիտամին K-ի պակասը կարող է մեծացնել ոսկորների կոտրվածքների վտանգը:

Մեծահասակների համար վիտամին K-ի առաջարկվող օրական ընդունումը կազմում է 0,001 մգ վիտամին K՝ յուրաքանչյուր 1 կգ մարմնի քաշի համար:

 

Վիտամին K- ի  լավագույն  աղբյուրները.

Կանաչ տերևավոր բանջարեղեն՝ ճակնդեղ, կաղամբ, շաղգամ և սպանախ:

Խոտաբույսեր, ինչպիսիք են համեմը, մաղադանոսը, ռեհանը, սոխը, ուրցը, մարջորամը և եղեսպակը:

Ինչպես նաև բրոկկոլի և ծաղկակաղամբ:

Կծու համեմունքներ, ինչպիսիք են կայենյան պղպեղը, չիլի փոշին, կարրին և պապրիկան:

Նախքան որևէ հավելում ընդունելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

Նաև շատ կարևոր է, որ ձեր սննդակարգը ներառի մրգեր և բանջարեղեն: Այսպիսով, դուք կպահպանեք ձեր օրգանիզմում մագնեզիումի և վիտամին K-ի օպտիմալ մակարդակը։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը