Տան պայմաններում պատրաստեք շատ համեղ և որակով խտացրած կաթ ընդամենը 15 րոպեում

Դիտումներ 390
Տան պայմաններում պատրաստեք շատ համեղ և որակով խտացրած կաթ ընդամենը 15 րոպեում

Բաղադրամասեր

  • կաթ - 200 գր,

  • շաքարավազ - 200 գր,

  • կարագ - 200 գր

 

 


Պատրաստման եղանակը

  • Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):

  • Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։

  • Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։ Շատ կփրփրի։ 10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է, բայց չենք վախենում` այդպես էլ պետք է լինի։

  • Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։

  • Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։

Տարբեր կրեմներ (Заварной, տարբեր տորթերի, շոկոլադե, եփած և այլն) պատրաստելու գաղտնիքները և ճիշտ պատրաստման եղանակները 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Tarber-kremner-(%D0%97%D0%B0%D0%B2%D0%B0%D1%80%D0%BD%D0%BE%D0%B9-torpei-shokolade-epac-EV-ayln)-patrastelu-gaxtniknery-EV-&isht-patrastman-exabnakbnery-4188/basic

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը