Տան պայմաններում պատրաստեք շատ համեղ և մատչելի պաղպաղակ
Դիտումներ 292
Xohanoc.am-ը առաջարկում է պաղպաղակի պատրաստման շատ հեշտ և համեղ տարբերակ։ Այս ամռան շոգին պաղպաղակը պատրաստեք ինքներդ ՝ տան պայմաններում, և վայելեք։
Պաղպաղակ պատրաստելու համար հարկավոր ՝
Բաղադրամասեր
1 լիտր կաթին՝
4 - 5 ձու,
300 գ շաքարավազ,
50 գ կարագ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Կաթը դնել կրակին մոտ 5 րոպե, ավելացնել կարագը, 1 - 2 րոպե հետո վանիլինը և անընդհատ խառնելով ստանալ համասեռ զանգված:
Ձուն և շաքարավազը հարել և ավելացնել զանգվածին: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել կակաո կամ շատ մանր կտրտած մրգեր, մոտ 150 գրամ: Մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա:
Ստացված զանգվածը սառեցնել լցնել ամանները և դնել սառնախցիկը:
Ամենաընթերցվածը