Տան պայմաններում պատրաստեք որակյալ կետչուպ ՝ այս բաղադրատոմսով


Բաղադրիչներ
3,5 կգ լոլիկին ՝
քաղցր կարմիր պղպեղ – 500 գ,
նեխուր – 250 գ,
դարչին – 2-3 պտղունց,
սոխ – 500 գ,
քացախ (9 տոկոսանոց) – 5 ճ/գ,
շաքարավազ – 200 գ,
կարմիր աղացած պղպեղ – 3-4 թ/գ,
սև աղացած պղպեղ – 3 թ/գ,
աղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոլիկը կտրատել միջին կտորների:
Բավականին խոշոր կտրատել պղպեղը, սոխը և նեխուրը:
Ամբողջ բանջարեղենը լցնել թավայի մեջ և դնել կրակին:
Հասցնել եռման՝ այդ ընթացքում բանջարեղենը տրորելով բահիկով: Իջեցնել կրակը մինիմումի վրա և շոգեխաշել 3 ժամ:
Հետո վերածել խյուսի: Որից հետո անցկացնել մաղով:
Ավելացնել աղ (մոտավորապես 2.5-3.5 թ/գ), շաքարավազ, քացախ, համեմունքներ, խառնել և վերադարձնել կրակի վրա:
Շոգեխաշել (առանց կափարիչի) մոտ 2-3 ժամ: Սառեցնել և լցնել բանկայի մեջ:
