Տան պայմաններում հնարավոր է կանխել մաշկի վաղաժամ ծերացումը, պարզապես փորձեք այս միջոցները

Դիտումներ 351
Տան պայմաններում հնարավոր է կանխել մաշկի վաղաժամ ծերացումը, պարզապես փորձեք այս միջոցները

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր կալորիականություն ունեցող սննդակարգը նպաստում է հասուն տարիքում կենսաբանական ժամերի պահպանմանը և խոչընդոտում ծերացմանը:

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն, հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում: Մամուլի հաղորդագրությունը հասանելի է EurekAlert! կայքում:

Գիտափորձերը կատարվել են 6 և 18 ամսական մկների վրա, որոնցից վերցրել են լյարդի հյուսվածքների նմուշներ: Պարզվել է, որ սննդի յուրացման գործին մասնակցող գեների անջատման և ակտիվացման համար օրվա ժամից կախված պատասխանատու մեխանիզմի աշխատանքում տարիքի հետ փոփոխություններ են նկատվում:

Սակայն 30 տոկոսով պակաս կալորիական սննդակարգով կրծողների կենսաբանական ժամերը վեց ամիսների ընթացքում «երիտասարդացել են»: Նման մեխանիզմ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի նաև մարդկանց մոտ:

 

2017 թվականին Nature Communications ամսագրում հրապարակվել է հոդված, որում հաղորդվել է 25 գեների հայտնաբերման մասին, որոնք կապված են ցիրկադային ռիթմերի հետ, միաժամանակ, դրանց ակտիվությունն աճում է հասուն տարիքում: Դրա պատճառը, ըստ գիտնականների, ծերացման գործընթացների դանդաղեցմամբ դրսևորվող պաշտպանիչ ֆունկցիան է: -

 

 

 

Մասնագետները վերլուծել են երկարատև հետազոտության արդյունքները, որին 40 տարին լրացած 4840 մարդ է մասնակցել։ Կամավորների նկատմամբ ուսումնասիրությունը իրականացվել է 2003-2006 թվականների ընթացքում։ Մասնակիցները իրենց վրա ակսելերոմետրեր են կրել՝ նրանց ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չափելու համար։ 2011 թվականին ողջ են մնացել փորձին մասնակցած մարդկանցից 4140-ը։

Պարզվել է, որ նրանք, ում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրական 20 րոպեից ավել չի տևել, ավելի են հակված եղել վաղաժամ մահվան։ Ծանրաբեռնվածության մեկ ժամը կրճատել է վաղաժամ մահվան հավանականությունը երկու անգամով, իսկ 100 րոպեն՝ գրեթե 76 տոկոսով։ Ընդ որում, նշվում է, որ առողջությանը հատկապես օգտակար են վերելակի փոխարեն աստիճաններով բարձրանալը և արագ քայլելը։
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը