Սխտորից պատրաստված այս թուրմը կարող է կանխարգել ուռուցքը, ինֆարկտը, գլխացավը, ինսուլտը և այլ տարբեր հիվանդություններ


Սխտորի կեղևով թուրմ՝ երիտասարդացնող ամբողջ օրգանիզմը
Վերցնել մի բուռ սխտորի կեղև, ջուրը եռացնել, եռալուց 2-3 րոպե անց լցնել կեղևի վրա, թողնել, որ թրմվի՝ 6-8 ժամ, ապա խմել օրական 4 բաժակ՝ անպայման սառը վիճակում: Հեղուկը չի կարելի տաք կամ գոլ վիճակում խմել :
Տղամարդիկ սխտորի կեղևից պատրաստված թուրմը պետք է խմեն յուրաքանչյուր ամսվա 10-ից 20-ը, կանայք՝ 20-ից 30-ը: Մաշկն ու ամբողջ օրգանիզմը այս հեղուկի շնորհիվ երիտասարդ կմնան:
Սխտորի հատիկներից թուրմ՝ կարգավորող արյան շրջանառությունը, մարսողությունը
Այս թուրմը կանխում է նաև ինֆարկտի և ինսուլտի, ուռուցքների առաջացման ռիսկը, անց է կացնում գլխացավն ու աղմուկը՝ ականջներում, լավացնում է տեսողությունը:
Հարկավոր է միջին չափի սխտորը կեղևազատել, իսկ հատիկների վրայի թաղանթը թողնել, ապա հատիկները լվանալ, վերցնել մեկ կիտրոն, վրան եռացրած ջուր լցնել, հետո հեռացնել կիտրոնի կեղևը, սխտորի հետ դնել բլենդերի մեջ, մանրացնել: Ստացված զանգվածը ապակե տարայի մեջ լցնել, ավելացնել 600 գրամ եռացրած, սառեցրած ջուր, տարայի բերանը փակել, 3-4 օր թողնել սառնարանում, ապա քամել և ընդունել 3 ամիս շարունակ, օրական 50 գրամ՝ առավոտյան, ուտելուց 45 րոպե առաջ: Այս միջոցը 3 ամիս ընդունելուց հետո պետք է մեկ ամիս դադար տալ և կրկնել՝ ըստ անհրաժեշտության:
