Սխտորի օգտակար հատկությունները և ում է այն հակացուցված


Սխտոր (Allium sativum), միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության և ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ՝ որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ՝ որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ։
Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը։ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց։
Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66% ջուր, 35,34% չոր նյութ (ընդ որւոմ՝ ածխաջրեր-26,31%, սպիտակուցներ-6,67%, ճարպ-0,06%, թաղանթանյութ-0,77%) և 1,44% մոխիր։ Սխտորն հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։
Այստեղ ՝ xohanoc.am/hy/xohanocic Կարող եք իմանալ սխտորաջրի օգտակար հատկությունների մասին
Սխտորի օգտակար հատկությունները ՝
1 Հաստ աղու և ստամոքսի քաղցկեղի կանխարգելման համար
Սխտորը կնվազեցնի հաստ աղու և ստամոքսի քաղցկեղ ձեռք բերելը: Այնուամենայնիվ պետք է զգուշացնել, որ սխտորի փոխարինող միջոցներն այս առավելությունը չունեն, այնպես որ, միայն թարմ, իսկական սխտոր է պետք օգգտագործել:
2 Պաշտպանություն մրսածությունից
Այն բանի շնորհիվ, որ սխտորը հարուստ է բնական հակաօքսիդանտներով, սխտորը կարող է օգնել ձեզ պաշտպանվել մրսածությունից: Նույնիսկ եթե ի վերջո հիվանդանաք, սննդակարգի մեջ մի փոքր սխտոր ավելացնելով՝ կարող եք ավելի լավ զգալ ու շուտ ապաքինվել:
3 Կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը
Շաքարախտով հիվանդ մարդիկ հաճախ են սխտոր օգտագործում՝ արյան մեջ շաքարի քնաակությունը կարգավորելու համար: Սխտորը բնականորեն օգնում է օրգանիզմում ինսուլինի արտադրությանը:
4 Բուժում է ակնեները
Այս դեպքում ոչ թե պետք է սխտորն ընդունել, այլ դրա շերտերը դնել մաշկի վրա: Լավագույն արդյունքը ստանալու համար դա արեք երեկոյան, իսկ առավոտյան պարզապես լվացվեք:
5 Մազերի աճի համար
Այս դեպքում նույնպես սխտորը արտաքին օգտագործման համար է արդյունավետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորն օգնում է բուժել մազաթափությունը: Անհրաժեշտ է գլխամաշկին սխտոր քսել ու նրբորեն մերսել:
6 Կանխարգելում է միջատների կծելը
Գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր կանոնավոր սխտոր են օգտագործում սննդակարգում, ավելի քիչ են ենթարկվում միջատների կծոցին, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այն:
7 Արյան բարձր ճնշումը բուժող հատկություն
Արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում ճնշումը կարգավորելու համար սխտոր օգտագործել:
8 Պսորիազը բուժող հատկություն
Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ սխտորը պսորիազի հետևանքով այտուցված մաշկի վրա դնելով՝ կնվազեցնեք ախտանշանները: Եթե բավականաչափ հաճախ օգտագործեք, սխտորը կարող է նաև կանխել հիվանդության խիստ զարգացումն ու բռնկման հաճախականությունը:
9 Մրսածության հետևանքով առաջացած հերպեսի համար
Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ սխտորը կնվազեցնի մրսածության հետևանքով մաշկին հայտնված այտուցը: Անհրաժեշտ է պարզապես այն դնել այտուցի վրա:
10 Ատամնացավի համար
Սխտորի փոքրիկ շերտը ցավող ատամի վրա դնելով՝ կհանգստացնեք ատամնացավը:
11 Պայքարում է ալերգիաների դեմ
Սխտորը հանգստացնում է ալերգիաները, հատկապես, նրանք, որոնք ազդում են շնչուղիների վրա: Սխտորը նվազեցնում է բորբոքումներն ու հանգստացնում գրգռված մասերը:
12 Կանխում է քաշի ավելացումը
Սխտորը կօգնի կանգնեցնել քաշի ավելացումը՝ ազդելով ճարպային բջիջների կառուցվածքի վրա: