Սխտորի օգնությամբ բուժեք կոշտուկները և պապիլոմաները


Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Ժամանակակից հետազոտողները ոչ միայն հաստատում են ժողովրդական բժշկության հազարամյա պատմություն ունեցող փորձը, այլև գիտականորեն հիմնավորում են այդ դրույթները։
Եթե դուք դնեք սխտորի մի կտոր կպչուն սպեղանու վրա, այնուհետև` ձեր մաշկին, կամ ավելի ճիշտ, մաշկի այն մասում, որտեղ առկա է կոշտուկ, ինչը մարդու պապիլոմավիրուսի(ՄՊՎ)
հետևանք է, դուք կարող եք բուժել մաշկի այդ հատվածը:
Անհրաժեշտ է, որպեսզի ամեն օր փոխեք վիրակապը 2-շաբաթյա բուժման ընթացքում, որպեսզի արդյունքներն ավելի արդյունավետ լինեն:
Մասնավորապես, սխտորը ունի ավելի քան 400 ակտիվ բաղադրիչներ, այն հարուստ է վիտամիններ A-ով, B1-ով և C-ով, հանքային նյութերով, մանրաթելերով, ամինաթթուներով, եթերային յուղերով, բուսական յուղերով, երկաթով, յոդով, կալիումով, կալցիումով, ֆոսֆորով:
