Սխալներ, որոնք թույլ չեն տալիս նիհարել

Դիտումներ 195

Սխալներ, որոնք թույլ չեն տալիս նիհարել

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են տարբեր միջոցների, որոնք կարող են ոչ միայն անարդյունավետ լինել, այլև վնասել առողջությանը: Med2.ru-ն ներկայացրել է տարածված սխալներ, որոնք խանգարում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Շատ եք ուտում՝ հաշվի առնելով, որ մարզվում եք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծացնելու դեպքում սովորաբար մեծանում է նաև ախորժակը: Եթե ավելի շատ կալորիա եք օգտագործում, քան ծախսում եք, քաշը չի նվազի: Բացի այդ՝ որոշ հետազոտություններ պնդում են, որ օրգանիզմը կարող է սովորել մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և ինչ-որ պահի դադարել այնքան կալորիա այրել, որքան նախկինում: Շարունակեք մարզվել և հետևել սննդակարգին, հավասարակշռեք այն, մի փորձեք մարզասրահում անցկացրած ժամանակը փոխհատուցել քաղցրավենիքով կամ պաղպաղակով:

 



Օրը սկսում եք քաղցր բան ուտելով: Նախաճաշին քաղցր ուտելն օրգանիզմին էներգիա չի հաղորդում: Սննդաբանները կարևորում են նախաճաշը, որը պետք է ներառի սպիտակուցներ, ածխաջրեր և բանջարեղեն: Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ լիարժեք նախաճաշը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչպես նաև խուսափել օրվա ընթացքում շատ ուտելուց:

Քաղցած եք մնում: Եթե մշտապես սովի զգացում ունեք քիչ ուտելու հետևանքով, չեք կարող ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է ուտել, միայն թե ընտրելով առողջ սնունդ և սննդակարգ, որն առավելապես համապատասխանում է ձեր օրգանիզմին:

Չեք կառավարում սթրեսը: Սթրեսային իրավիճակներում կորտիզոլ հորմոնի մակարդակը բարձանում է, արդյունքում ճնշվում է ճարպի մասնատման գործընթացը: Դա նշանակում է, որ ճարպերն այրվելու փոխարեն՝ կուտակվում են օրգանիզմում: Քրոնիկական սթրեսի հետևանքներից մեկն էլ քնի խանգարումներն են: Արդյունքում՝ մեծանում է ախորժակը:

Չեք հրաժարվում ալկոհոլից: Հայտնի է, որ ալկոհոլային ըմպելիքները մեծացնում են ախորժակը, ընդ որում, ցանկություն է առաջանում անառողջ սնունդ օգտագործելու՝ պիցցա, բուրգեր, քաղցրավենիք և այլն:

Աղբյուր ՝ https://168.am/2018/10/22/1029113.html



Ամենաընթերցվածը