Սուրճի օգնությամբ վերացրեք ցելյուլիտը
Բոլորն էլ սիրում են սուրճ խմել, սակայն քչերն են, որ գիտեն, որ դրա նստվածքը կարող են տարբեր նպատակներով արդյունավետորեն օգտագործել։
Պարզվում է, որ սուրճի նստվածքը հրաշալի բնական միջոց է ցելյուլիտի դեմ պայքարելու համար։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար քսուք պատրաստեք հետևյալ բաղադրատոմսով`
Բաղադրամասեր ՝
¼ բաժակ աղացած սուրճ,
3 ճաշի գդալ տաք ջուր,
2 ճաշի գդլալ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը ՝
Աղացած սուրճին ավելացրեք տաք ջուր ու 10 րոպե թողեք, որ այն ներծծի ջուրը։
Այնուհետև ավելացրեք ձիթապտղի յուղ՝ սուրճի հատիկներն ավելի լավ խառնելու ու քսուք ստանալու համար։
Տաք ջրով լվացեք ցելյուլիտի հատվածն, այնուհետև մաշկի վրա քսեք ստացված քսուքն ու 2-4 րոպե մերսեք շրջանաձև շարժումներով, այնուհետև լվացեք գոլ ջրով։ Սուրճի նստվածքն ավելացրեք հողին ու բույսերն ավելի լավ կաճեն` դրանք պաշտպանելով վնասատուներից, ինչպես նաև պարարտացնելով հողը։