Սուրճի սիրահար եք և սիրում եք ամեն առավոտ արթնանալ մեկ բաժակ սուրճի օգնությամբ։ Այժմ պարզապես սուրճը փոխարինեք այս մրգով և արդյունքն իրեն սպասեցնել չի տա

Դիտումներ 918
Սուրճի սիրահար եք և սիրում եք ամեն առավոտ արթնանալ մեկ բաժակ սուրճի օգնությամբ։ Այժմ պարզապես սուրճը փոխարինեք այս մրգով և արդյունքն իրեն սպասեցնել չի տա

Արմավը (խուրմա) պարունակում է բազմաթիվ միկրոէլեմենտներ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար: Այն հարուստ է մի շարք քիմիական էլեմենտներով՝ նատրիում,կալիում, մագնեզիում և երկաթ: Արմավը բարելավում է լյարդի և ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը: Եկեք պարզենք, թե ինչ օգտակար նյութերով է օժտված արմավը և ինչպես այն ճիշտ օգտագործել: 


Արմավի օգտակար հատկություններն են.  1. Պայքարում է ավելորդ քաշի դեմ: Արմավը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիաներ՝ ընդամենը 60կկալ 100 գրամում: Այսպիսով, եթե հետևում եք ձեր սննդակարգին և չեք կարողանում հրաժարվել քաղցրից,ապա արմավը այդ խնդրի լավագույն լուծումն է: Այն հաճախ օգտագործում են դիետիկ սննդակարգերում, որպես շաքարի աղբյուր:

2. Նախաճաշին սուրճի փոխարեն:  Արմավը բարելավում է ախորժակը, հանգստցնում է նյարդերը, նպաստում է աշխատունակությանը: Առույգ և թարմ լինելու համար խորհուրդ է տրվում առավոտյան սուրճի փոխարեն մեկ հատ արմավ ուտել:

3. Սիրտ-անոթային համակարգի բարելավման համար:  Արմավը շատ օգտակար է սրտի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Օրական 2-3 հատ արմավ ուտելով կմոռանաք սրտի ցավերի մասին:
 

4. Աղեստամոքսային խնդիրների համար:  Արմավը օգնում է ազատվել խրոնիկ փորլուծությունից: Դրա համար անհրաժեշտ է կտրատել 6 արմավի պտուղ, ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր և թողնել 30 րոպե, այնուհետև քամել և օգտագործել 0,5 գդալ 4 ժամը մեկ:

5. Օնկոլոգիայի ախտորոշում: Գիտնականները պնդում են, որ արմավը կանխում է նորագոյացությունների աճը: Արմավի պտուղները պարունակում են մեծ քանակությամբ բետա կարոտին, որոնք հիանալի հակաօքսիդիչներ են: Դրա շնորհիվ արմավը թույլ է տալիս պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ դադարեցնելով մաշկի ծերացման գործընթացը:      

 

 

Աղբյուրը ՝ http://privet.am/?p=15805​
 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը