Սուպերմարկետում ապագայի ամսաթվով ապրանք է վաճառվում
Սուպերմարկետում ապագայի ամսաթվով ապրանք է վաճառվում։ Լուսանկարը համացանցից է վերցված։
Մեծ տարածում է այս լուսանկարը գտել, դեռ փետրվարի 12-ը չեղած, արդեն վաճառքի է ենթական Երևանի սուպերմարկետներից մեկում։
Ահա լուսանկարը տվյալ ապրանքի։
Ռեհան կամ շահասպրամ (լատին․՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (O. basilicum)։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։
Անվանում
Լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ ὤκιμον - «ռեհան», չունենալով հստակ ստուգաբանություն[1]։
Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգան, ռեհոն, ռեան։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։
Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։
Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
Կիրառուում
Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։
Բժշկության մեջ
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Քիմիական կազմ