Սունկը և նուշը նյարդերը հանգստացնեղ լավագույն միջոցն է
Նուշն ընկուզեղենի ամենաօգտակար տեսակներից մեկն է։ Այն ոչ միայն համեղ է, այլև կանխարգելիչ ու բուժիչ միջոց է մի շարք հիվանդությունների դեպքում։ Նուշն օգտագործվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության մեջ, ինչպես նաև կոսմետոլոգիայում և ազգային խոհանոցներում։
Նյարդրերը հանգստացնող լավ միջոց է նուշը: Այն մագնեզիումի հիանալի աղբյուր է, որն օգնում է ազատվել անհանգստությունից և սթրեսային վիճակներից:
Սնկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցում օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր կան: 100 գ սնկի մեջ պարունակվում է ավելի շատ ֆոսֆոր, քան նույնքան ծովամթերքում: Շամպինյոն սնկերը շատ ամինաթթուներ են պարունակում (լիզին, արգինին), որոնք նպաստում են հիշողության, սեռական ֆունկցիայի բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդություններ:
Բացի այդ, սունկը ածխաջրածնի ամենացածր պարունակությամբ սննդամթերքներից է. դա կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ: Սնկերի բաղադրության մեջ կա B5 վիտամին, որն օգնում է պաշտպանել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջիջները: Այս վիտամինը պատասխանատու է անհանգստության և խուճապի նվազեցման համար, քանի որ դեպրեսիայի, էմոցիոնալ տագնապի և անհանգստության ժամանակ այն արտադրում է սթրեսի հորմոն: Պայքարում է նաև քրոնիկ հոգնածության դեմ և ծխելը թողնելու ցանկություն է առաջացնում: