Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 333
Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշաններն ու առաջացման հավանականությունը բարձրացնող գործոնները: Գրում է med.tert.am-ը

Հաճախ մարդիկ ստամոքսի քաղցկեղը հայտնաբերում են չափազանց ուշ, երբ արդեն ոչինչ անել հնարավոր չէ:  Այս հիվանդության վաղ ախտանշաններն այնքան անորոշ են, որ դրանք կարելի է շփոթել շատ ուրիշ խնդիրների հետ: Սա է պատճառը, որ սարսափելի ցավերով արդեն բժիշկի դիմելիս՝ մարդիկ կանգնում են լուրջ խնդրի առաջ: Բժիշկ Մեգալ Սինգվին պատմել է ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշանների մասին, որոնք մարդիկ ոչ մի դեպքում չպետք է անտեսեն:

Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար առաջին հերթին հարկավոր է իմանալ, թե որոնք են ռիսկի գործոններն ու հիվանդության ախտանշանները: Հարկ է հիշել, որ այս հիվանդության ախտանշաններից շատերը կարելի է շփոթել այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Այսպիսով՝ Ամերիկյան օնկոլոգիական միությունն առանձնացրել է ստամոքսի քաղցկեղի հետևյալ ախտանշանները.

 

·        մարսողության խանգարում կամ այրոց,

 

·        որովայնի ցավեր կամ տհաճ զգացողություններ,

 

·        սրտխառնոց ու փսխում,

 

·        փորլուծություն կամ փորկապություն,

 

·        ուտելուց հետո առաջացող փորափքանք,

 

·        ախորժակի կորուստ,

 

·        թուլություն ու հոգնածություն,

 

·        արյունահոսություն (փսխելիս կամ արտաթորանքի մեջ):


Ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրացնող գործոններն են.

 

·        սեռը (տղամարդիկ 2/3 ամգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք),

 

·        տարիքը (55 տարեկանից բարձր),

 

·        աղի, ապխտած, չորացրած ու մարինացված սննդամթերքի չարաշահումը,

 

·        ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը,

 

·        գենետիկ հակվածությունը,

 

·        ստամոքսի վիրահատությունները,

 

·        ստամոքսում «Helicobacter pylori» բակտերիայի առկայությունը, ինչը կարող է դառնալ ստամոքսի խոցային հիվանդության պատճառ:

 

Այս ախտանշանները հայտնաբերելու դեպքում հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել: Ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել այն, քանի որ հակառակ դեպքում կարող է շատ ուշ լինել: Նման ախտանշանների դեպքում հիվանդը, առաջին հերթին, ուղարկվում է գաստրոէնտերոլոգի մոտ, որն էլ անց է կացնում հետագա բուժզննումը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը