Ստացվում է շատ համեղ ձուկ խմորի մեջ, Ձեզ սիրելիները շատ կսիրեն այս բաղադրատոմսը
Դիտումներ 261
Բաղադրիչներ.
ձուկ – 1 հատ,
շերտավոր խմոր – 1 տուփ,
չորացրած թարխուն,
կիտրոն – 1 հատ,
կարմիր և կանաչ պղպեղ – 1- ական,
ձու – 1 հատ,
աղ, պղպեղ
Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել:
Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից:
Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել:
Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել:
Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել:
Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել:
Եփել 180 աստիճանում:
Կտրատել, մատուցել:
Ամենաընթերցվածը