Սպիտակեցրեք ձեր ատամները ընդամենը 3 րոպեում՝ օգտագործելով այս 2 բնական բաղադրիչները


Ժպիտը ձեր անձի ամենագրավիչ և տպավորիչ մասն է։ Եվ ի՞նչը կարող է ձեր ժպիտին ինքավստահություն հաղորդել, եթե ոչ սպիտակ ատամները։
Այո, կարևոր է ունենալ փայլող սպիտակ ատամներ, որոնք օգնում են ձեզ ունենալ գեղեցիկ ժպիտ։
Շուկայում կան շատ ատամի մածուկներ, քսուքներ, որոնք հաստատում են, որ սպիտակեցնում են ատամները։
Այդ կոսմետիկական մթերքները լի են քիմիական նյութերով, որոնք կարող են ազդել ձեր էմալի վրա և դարձնել ձեր ատամները շատ թույլ։ Այդպիսի նյութերի կանոնավոր օգտագործումը կարող է բերել վաղ ատամների ընկնելուն։
Փորձեք այս 3 րոպեանոց գործընթացը, որը կօգնի սպիտակեցնել ատամները բնական միջոցով։
Բաղադրիչներ
Սննդի սոդա — 1 ճաշի գդալ,
Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ,
Նոր ատամի խոզանակ
Գործընթացը
Վերցրեք թարմ կիտրոնից քամած 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։
Ավելացրեք 1 ճաշի գդալ սննդի սոդա։
Թողեք խառնուրդը այդ վիճակում 1-2 րոպե, իսկ հետո մանրակրկիտ խառնեք այն, որպեսզի ստանաք մածուկ։
Դուք կարող եք լցնել ավել քանակությամբ սոդա խառնուրդի մեջ, որպեսզի ստանաք մածուկի ճիշտ կայունություն։
Քսեք մածուկը խոզանակին և մանրակրկիտ մաքրեք ատամները։
Մաքրեք ատամները 2 րոպե, իսկ հետո սպասեք 1 րոպե և պահեք լուծույթը բերանում։
Դատարկեք բերանում գտնվող հեղուկը և լվացեք բերանը տաք ջրով։
Որպեսզի ձեր ատամները միշտ լինեն սպիտակ, օգտագործեք այս մեթոդը շաբաթական մեկ անգամ։
Այս միջոցը ոչ միայն սպիտակեցնում է ատամները, այլ նաև ամրացնում է ատամները և պաշտպանում առողջական խնդիրներից։
Այս բնական միջոցը նաև կօգնի ձեզ ազատվել տհաճ բերանի հոտից և կարիեսից։
Աղբյուր ՝ https://hayinfo.net/hetaqrqi
