Սպասվում են տեղումներ, նաև ջերմաստիճանի փոփոխություն

Դիտումներ 283
Սպասվում են տեղումներ, նաև ջերմաստիճանի փոփոխություն

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 9-ին՝ երեկոյան ժամերին, 10-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով:


Երևան քաղաքում`

Օգոստոսի 9-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 10-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը