Սոխն ու քրքումը քթի առողջության համար
Քիթը բարդ համակարգ է, որը կազմված է նեղ ուղիներից, 8 սինուսներից, խոռոչներից: Այս օրգանը հնարավորություն է տալիս ներշնչել մաքուր օդն ու այն մաքրել մինչև թոքերը հասնելը:
Այդ իսկ պատճառով քթային ուղիների առղջությունն ու պաշտպանվածությունը շատ կարևոր է, հատկապես՝ սառը սեզոններին: Հարբուխը, մրսածությունն ու ալերգիան կարող են հանգեցնել քթի ուղիների փակման, որը հայտնի է՝ որպես րինիտ: Սա լորձաթաղանթի բորբոքում է, որն էլ ի հայտ է բերում սինուսային բորբոքումներ:
Քանի որ սինուսային ինֆեկցիաները հիմնականում լորձաթաղանթի բորբոքումների ադյունք են, ապա քրքումը կարող է օգնել այս դեպքում: Քրքումը պարունակում է հզոր հակաբորբոքային տարրեր: Դրա բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչը՝ հայտնի՝ որպես կուրկումին, օգնում է սինուսային ինֆեկցիաների դեպքում:
Մեկ սոխը կտրատեք մի քանի կտորների, դրանք դրեք ձեր քթին մոտ և խորը շունչ քաշեք: Ի հավելումն՝ հում սոխ ուտելը կօգնի բացել շնչուղիները: