Սովորական դափնու տերևի միջոցով նիհարել եմ 7 կգ․ Ասեմ գաղտնիքը, դու էլ նիհարիր շատ արագ

Դիտումներ 1797
Սովորական դափնու տերևի միջոցով նիհարել եմ 7 կգ․ Ասեմ գաղտնիքը, դու էլ նիհարիր շատ արագ

Ձեզ ենք առաջարկում նիհարելու արդյունավետ և ոչ վնասակար շատ լավ միջոց։

 

 

Պատրաստենք մի բաղադրատոմս, որի գլխավոր բաղադրիչներն են դարչինն ու դափնու տերևը։ Այս բաղադրատոմսի շնորհիվ կնիհարեք ավելի քան 5-7 կգ և կլավացնեք մարսողական համակարգն ու նյութափոխանակությունը։ 

Դափնու տերևը համեմունքների թագավորն է։ Հազիվ թե գտնվի մեկը, ում ծանոթ չէ նրա ինքնատիպ համն ու հոտը։ Իր զարմանալի հատկությունների ու ցանկացած կերակրատեսակի ընտիր համ հաղորդելու ունակության համար էլ հենց դափնու տերևն այդքան սիրում են ողջ աշխարհի խոհարարները։

Միևնույն ժամանակ քչերը գիտեն, որ դափնու տերևն իսկական դեղաբույս է, որն անհիշելի ժամանակներից կիրառվել է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։

Դափնու տերևը A, C, B և PP վիտամինների աղբյուր է, պարունակում է սելենիում և մանգանի պերօքսիդ, մագնեզիում և ֆոսֆոր, կալիում, կալցիում, պղինձ և շատ այլ հանքանյութեր։
Բացի դրանից, դափնու տերևը պարունակում է նաև սննդային մանրաթելեր, օրգանական թթուներ ու եթերայուղեր, ինչպես նաև հարուստ է այնպիսի բուրավետ բաղադրամասերով, ինչպիսիք են լինալոոլը և ցինեոլը, կամֆորան ու լիմոնենը։

 


Դարչինը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Աշխատանքային օրվա սկզբին դարչինով մի բաժակ թեյ խմելու սովորությունը կարող է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն սրտի կաթված են տարել, դարչինը կարող է օգնել ամրապնդել սրտամկանները եւ նվազեցնել կրկնվող ինֆարկտի վտանգը:

Իսկ նիհարեցնման բաղադրատոմսը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 

 

3 հատ դափնու տերև,
1,5 հատ դարչինի ձողիկ,
1 լ ջուր,
1 ճ/գ կանաչ թեյ

 

Պատրաստման և օգտագործման եղանակը
 

 

Պատրաստման ընթացքը չափազանց հեշտ է: Պարզապես եռացնում եք ջուրը, ապա անջատում եք կրակն ու ավելացնում եք դարչինի ձողիկը, դափնու տերևներն ու 1ճ/գ կանաչ թեյը: Ամբողջը ծածկում եք և թողնում եք թրմվի 15 րոպե:

Թեյի առաջին բաժակը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Եվս երկու բաժակ խմեք օրվա ընթացքում:

Առաջին արդյունքները կտեսնեք շատ կարճ ժամանակահատվածում: Հարցն այն է, որ դարչինն ու դափնու տերևները լավացնում են մարսողական համակարգը՝ այսպիսով արագացնելով ճարպերի այրման գործընթացը:

Եթե ցանկանում եք առավել մեծ արդյունքի հասնել, ապա ֆիզիկական վարժություններ կատարեք և կարգավորեք ձեր սննդակարգը:

Թեյը չի կարելի խմել հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում: Խորհուրդ չի տրվում նաև երեխաներին և խոլեստերինի հետ խնդիրներ ունեցող մարդկանց:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը