Սոդայի օգնությամբ մաքրեք աղիները և ազատվեք ճիճուներից, մակաբույծներից և թունավոր նյութերց

Դիտումներ 2705
Սոդայի օգնությամբ մաքրեք աղիները և ազատվեք ճիճուներից, մակաբույծներից և թունավոր նյութերց

Սոդայի հակամակաբուծային հատկությունները հարաբերականորեն վերջերս են հայտնաբերվել, բայց այսօր սոդայով աղիների մաքրումը մակաբույծներից առանձնակի տարածում է գտել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոդան չեզոքացնում է օրգանզիմում եղած թթուների ավելցուկը և ակտիվացնում ներքին հիմնային պաշարները, իսկ հիմնային միջավայրը կարծանարար է մակաբույծների համար:

Տարատեսակ մակաբույծների հարուցիչները, որոնք կարող են հանգիստ գոյատևել թթու միջավայրում, հիմնային միջավայրում կորցնում են իրենց կենսունակությունը:

Սոդայով հոգնան ազդում է միայն հաստ աղիքի վրա, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ աղիների վերին հատվածները, որպես կանոն, մաքրման կարիք չեն ունենում: Եթե հարկավոր է մաքրել նաև բարակ աղիքը, ապա սոդան անհրաժեշտ է խմել:

Նման հոգնան ոչ միայն ազատում է մակաբույծներից, այլև մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից ու տոքսիններից, որոնք աղեստամոքսային տարկտում են հայտնվում արտաքին միջավայրից:

Օրգանիզմի մաքրման այս մեթոդն իրականացվում է երեք փուլով.


Առաջին փուլ՝ մաքրող հոգնա

Մաքրումն իրականացվում է Էսմարխի բաժակով: Այն ավելի հեշտ է ձեռք բերել դեղատնից, բայց կարելի է նաև ինքնուրույն պատրաստել ջերմակի, ռետինե (կամ սիլիկոնե) խողովակի և լվացքի սեղմակի միջոցով: Տանձ-ներարկիչը, որը հավանաբար յուրաքանչյուր տանը կա, այդ նպատակը վատ կկատարի:

Մաքրող հոգնան հետևյալ սխեմայով են անում՝

Մարդու կազմվածքից կախված՝ վերցնում են 1-2 լ եռացած ջուր: Ավելացնում են 1-2 ճ. գ. աղ. այն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը լվա աղիները՝ չներծծվելով դրանց պատերի մեջ:

Աղաջուրը լցնում են հոգնայի գործիքի մեջ: Մի քանի վայրկյանով բացում ենք ծորակը (կամ հանում են լվացքի սեղմակը ջերմակի օգտագործման դեպքում), որպեսզի ջուրը սարքի միջից հանի խողովակում եղած օդը:

Ծնկած կռանում են կամ պառկում են ձախ կողմի վրա: Բաժակի ծայրին (կամ ռետինե խողովակի ծայրին) վազելին կամ բուսական յուղ են քսում, դանդաղ մտցնում են հետանցքը:

Աղաջրով սարքը վեր են բարձրացնում և սկսում են դանդաղ պտտել ծորակը՝ պարունակությունը լցնելով հաստ աղու մեջ: Անհրաժետ ծավալի ջուր լցնելուց հետո ծայրակալը հանում են:

Ջուրը պահում են 5-10 րոպե: Այդ ընթացքում պառկում են մեջքի վրա և խորը շնչում որովայնով: Հետո գնում են զուգարան և անցնում երկրորդ փուլին:

Երկրորդ փուլ՝ սոդայով հոգնա

 

Սոդայով հոգնային պրոցոդուրայի համար հարկավոր է նախապես եռացնել ու սառեցնել մոտ 800 մլ ջուր, այնուհետր այն կրկին դնել կրակին, ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և թողնել մինչև լուծույթի ջերմաստիճանը դառնա 38-40 °C:

Այս պրոցեդուրան իրականացվում է առաջինի նման, սակայն լուծույթը հարկավոր է պահել աղիներում կես ժամ:

Սկզբնական շրջանում սոդայով հոգնաները կարող են ուղեկցվել որոշակի ցավոտ զգացողություններով, սակայն մասնագետների հավաստմամբ այդ ցավոտ զգացողությունները վկայում են մակաբույծների առկայության մասին, որոնք չեն ցանկանում լքել իրենց «բնակության վայրը»:

Երրորդ փուլ՝ երկրորդ մաքրող հոգնա

Երրորդ փուլում անում են առաջինի նման մաքրող հոգնա: Ավելի լիարժեք արդյունքի համար կարելի է պրոցեդուրայի համար օգտագործվող ջրի մեջ մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել: Աղով-կիտրոնով ջուրը պահում են 5-10 րոպե, որից հետո դատարկում են աղիները:

Կախված մակաբույծներով վարակվածության մակարդակից՝ մակաբույծներից եռափուլ մաքրումն իրականացնում են ամեն օր 8-10 անգամ կամ մեկ օր անց: Պրոցեդուրայի իրականացման համար կպահանջվի մեկուկես ժամից ոչ ավել:

Հակառակ ազդեցությունը չստանալու համար մաքրումն անում են՝ հետևելով որոշակի կանոնների՝

Ջրի ջերմաստիճանը: Տաք ջուրը թուլացնում է աղիները, ինչի հետևանքով՝ տոքսինները հանելու փոխարեն՝ հնարավոր է դրանց ակտիվ ներծծում առաջացնել: Սառը ջուրը չափազանց սառեցնում է փոքր կոնքի օրգանները, ինչը կարող է քրոնիկական վարակների սրացում առաջացնել: Ուստի առաջին և երկրորդ մաքրող հոգնաների համար օպտիմալ է համարվում ջրի սենյակային ջերմաստիճանը՝ 20-24 °С տաքության: Իսկ սոդայով հոգնայի համար օգտագործում են ավելի տաք ջուր՝ մոտ 38-40°C տաքության: Տաք ջրում սոդան առավելագույնս դրսևորում է իր օգտակար հատկությունները:

Ներմուծման արագությունը: Աղիների մեջ ջուրը լցնելը չպետք է անհարմարության զգացում առաջացնի: Չափազանց արագ լցնելն առաջացնում է ուղիղ աղու կտրուկ երկարացում, ինչի հետևանքով ցավային զգացողություններ են առաջանում, որոնք արգելափակում են լյարդի, երիկամների, իմունային համակարգի աշխատանքը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը