Սոդայի բացառիկ հատկությունների մասին. կանանց փրկիչը


Սոդա կամ Նատրիունի հիդրոկարբոնատ, ածխաթթվի նատրիումական աղերի տեխնիկական և կենցաղային անվանումը։ Տարբերում են կալցինացված սոդա՝ Na2CO3, խմելու սոդա՝ NаНСО3, և բյուրեղական սոդա՝ Na2CO3 •nH2O(n= 10, 7 և 1)։ Նատրիումի հիդրօքսիդին՝ NaOH, տեխնիկայում և կենցաղում անվանում են կաուստիկ սոդա։
Սոդան հայտնի է հին ժամանակներից, հին եգիպտացիները լճերի ջրերից ստացվող սոդան օգտագործում Էին ապակի ստանալու համար և որպես լվացող միջոց։ Հռոմեացիներն այդ նպատակներով օգտագործում Էին արևելքից բերվող «նիտրումը»՝ բնական սոդան։ Բնության մեջ սոդան հանդիպում է տրոն՝ Na2CO3 •NaHCO3 •2H2O, սոդա (նատրիտ, նատրոն)՝ Na2CO3 •10H2O և թերմոնատրիտ Na2CO3 H2O հանքանյութերի ձևով։ Զգալի քանակներով սոդա են պարունակում Նատրոն (Տանզանիա), Սերլս (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) լճերը, նաև անդրբայկալյան և Արևմտյան Սիբիրի սոդային լճերը։ Արդյունաբերական նշանակություն ունի Գրին-Ռիվերի (Վերջինիա, ) Էոցենային շերտում հայտնաբերված տրոնը։
Կերակրի սոդան կարող եք օգտագործել տարբեր նպատակներով՝ և՛ կենցաղում, և՛ խոհանոցում, և՛ առողջական խնդիրների դեպքում: Եթե որևէ հիվանդություն պետք է բուժեք, օգտագործեք դեղատնից գնված կերակրի սոդան: Ըստ healthyfoodstar.com-ի՝ կերակրի սոդան նաև կարող եք կանոնավոր կերպով օգտագործել՝ օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան խմելով: Այն ոչ մի վնաս չի հասցնի, փոխարենը՝ հաջորդ օրը թեթև կզգաք ձեզ:
Կերակրի սոդայի և մագնեզիումի քլորիդի խառնուրդն օգտագործելու դեպքում կկանխարգելեք սրտային հիվանդությունները, նյարդաբանական հիվանդությունները, քաղցկեղը և գրիպը: Այս երկու բաղադրիչները միասին կարողանում են օրգանիզմից և բջիջներից դուրս բերել թույները:
Սոդան նաև օգտակար է խնձորի քացախի կամ կիտրոնի հյութի հետ խառնած վիճակում: Ինչպե՞ս պատրաստել այս խառնուրդը. կես թեյի գդալ սոդային ավելացրեք 2ճ/գ խնձորի քացախ կամ կիտրոնի հյութ: Խառնուրդը փրփրոտ է դառնում, սպասեք մինչև փրփուրը հանգստանա, ապա փոքր-ինչ ջուր ավելացրեք: Խմեք ստացված խառնուրդը:
- Եթե որևէ լուրջ հիվանդություն ունեք, ինչպես, օրինակ, քաղցկեղը, կերակրի սոդան խառնեք թխկու օշարակի (кленовый сироп) կամ մեղրի հետ: Այս խառնուրդը, սակայն, չի կարելի օգտագործել 14 օրից ավելի:
Թխկու սիրոպ
3/1-ի հարաբերակցությամբ խառնեք թխկու օշարակն ու սոդան: Եփեք խառնուրդը դանդաղ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Խառնուրդից հեռացրեք փրփուրները, այն լցրեք շշի մեջ և պահեք սառնարանում: Օրը մեկ անգամ 1ճ/գ խմեք այս խառնուրդից:
Մեղր
Մեղրով խառնուրդը պատրաստում ենք նույն կերպ, ինչպես թխկու օշարակը:
- Եթե քիմիաթերապիա եք ընդունում կամ պարզապես ցանկանում եք մաքրել օրգանիզմը տոքսիններից, հետևյալ լոգանքն ընդունեք: Լոգարանի մեջ ջուր լցրեք, ավելացրեք 2.5կգ սոդա և 1.5կգ ծովի աղ:
- Եթե ցանկանում եք թուլացնել մկանների լարվածությունը, հոգնածությունը և հեռացնել մաշկի մեռած բջիջները, պատրաստեք հետևյալ խորհուրդը. 1բաժակ սոդան լցրեք լոգարանի մեջ, պառկեք ջրի մեջ: Այս լոգանքը կվերացնի մաշկի մեռած բջիջները և կփափկեցնի-կհարթեցնի մաշկը:
Թրջեք կոշտուկը, որից ցանկանում եք ազատվել, վրան լցրեք կերակրի սոդա և մեղմ մերսեք: Կատարեք այս գործողությունը՝ մինչև ազատվեք անցանկալի կոշտուկներից:
Միջատների խայթոց
Միջատների խայթոցի դեպքում կերակրի սոդայով և ջրով խյուս պատրաստեք: Ստացված զանգվածը քսեք վնասված հատվածին, սպասեք, մինչև չորանա, այնուհետև լվացեք գոլ ջրով:
Մրգեր և բանջարեղեն
Ջրով լցված խորը տարայի մեջ լցրեք 2-3 ճ/գ կերակրի սոդա: Տարայի մեջ տեղադրեք նաև մրգերն ու բանջարեղենը և թողեք մի որոշ ժամանակ ներծծեն այդ խառնուրդը: Այնուհետև լվացեք բանջարեղենն ու մրգերը:
Մաքրեք ձեր լվացքի մեքենան
Մեկ բաժակ սոդան լցրեք մեքենայի մեջ և միացրեք այն:
Հեռացրեք սառցախցիկի տհաճ հոտը
Սառցախցիկի մեջ տեղադրեք մեկ բաժակ սոդա:
Սոդան՝ ախտահանող միջոց
Խոզանակներն ու սանրերն ախտահանելու համար տեղադրեք սոդայաջրի լուծույթի մեջ: Կանոնավոր կերպով կրկնեք այս գործողությունը:
Ամանները լվանալիս մաքրող հեղուկ նյութի վրա ավելացրեք 3 ճ/գ սոդա: Ամանները կփայլեն, իսկ ձեր ձեռքերը կփափկեն:
Դուք հավանաբար չգիտեք, որ կերակրի սոդան կարելի է օգտագործել որպես լվացող միջոց, կամ էլ երևի չեք լսել, որ դրա միջոցով կարելի է փափկեցնել միսը, պարարտացնել բույսերը և բուժել վերքերը: Թույլ մի տվեք՝ էժան գինը Ձեզ մոլորեցնի, իրականում կերակրի սոդան բավականին անգին է իր նշանակությամբ: Եվ այսպես, որտեղ կարելի է օգտագործել կերակրի սոդան.
1. Կերակրի սոդան որպես պարարտանյութ
2 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք և դրանով ջրեք ձեր բույսերը: Արդյունքը չի ուշանա:
2. Դեղամիջոց այրվածքների դեմ
Վերցրեք խորը ափսե, ջուր լցրեք դրա մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա և մի քանի կտոր սառույց: Ապա դրա մեջ թաթախեք կտորը և դրեք այրված հատվածի վրա: Այն ունի ցավազրկող և բուժիչ հատկություն:
3. Հիգենիկ միջոց
Բերանի տհաճ հոտից ազատվելու համար կարող եք բերանը ողողել սոդայաջրով:
4. Միսը փափկեցնող միջոց
Մսի վրա սոդա լցրեք և մի քանի ժամով սառնարանը դրեք: Հետո լվացեք և պատրաստեք այն, ինչ նախօրոք որոշել էիք, միսը շատ փափուկ կլինի:
5. Տհաճ հոտի դեմ պայքարելու միջոց
Զուգագուլպայի մեջ 4 ճաշի գդալ սոդա լցրեք և կապեք այն: Հետո դրեք այնտեղ, որտեղ տհաճ հոտ կա: Մի քանի ժամից հետո այն հոտը կներքաշի իր մեջ:
