Սոդան կենցաղում կիրառելու 21 եղանակ

Դիտումներ 473
Սոդան կենցաղում կիրառելու 21 եղանակ
  • Կարկանդակի համար նախատեսված շատ թթու մրգերի թթվայնությունը նվազեցնելու համար դրանց վրա կարելի է մի քիչ սոդայի փոշի ցանել:
  • Լոբին, ոլոռը և մյուս հատիկավորներն ավելի արագ կեփվեն, եթե եփելիս մեկ լիտր ջրին 1 թեյի գդալ սոդա ավելացնեք:
  • Թեյին ու սուրճին հաճելի բույր հաղորդելու համար կարելի է դրանց մեջ եփելիս մի փոքր կերակրի սոդա ավելացնել:
  • Բժիշկները խորհուրդ են տալիս բանջարեղենն ու մրգերը լվանալ սոդայաջրով (1 լիտր ջրին 1 ճաշի գդալ): Դա կօգնի չեզոքացնել դրանց մեջ առկա քիմիական նյութերը:
  • Կարտոֆիլը եփելուց առաջ կարող եք մի որոշ ժամանակ թողնել սոդայաջրում: Դա կազատի նրան քիմիական նյութերից, իսկ եփելուց հետո կարտոֆիլը հաճելի կբուրի ու լավ տեսք կունենա:
  • Կաղամբի մեջ վիտամինները երկար կպահպանվեն, եթե եփելիս ջրի մեջ մի քիչ սոդա ավելացնեք:
  • Որպեսզի կանաչ բանջարեղենը (սպանախը, լոբին) եփելիս չկորցնեն գույնը, ջրի մեջ մի քիչ սոդա ավելացրեք:

  • Ձուկը եփելուց առաջ դրեք սոդայաջրի մեջ (1 լիտր ջրին 2 թեյի գդալ սոդա), 2 ժամով տեղադրեք սառնարանում, հետո լվացեք այն ու նոր եփեք: Այդպես նրանից հոտ չի գա:
  • Պինդ միսը ավելի հեշտ կեփի ու փափուկ կստացվի, եթե այն սոդայի մեջ թաթախեք, ապա 3 ժամով դնեք սառնարանում: Եփելուց առաջ լավ լվացեք:
  • Սևացած արծաթե ամանեղենը նորից կփայլի, եթե այն մաքրեք վրան սոդա լցրած խոնավ սպունգով:
  • Սխտորի ու ձկան հոտը կարելի է անցկացնել ձեռքերը սոդայի մեջ թաթախելով ու սառը ջրի տակ լվանալով:
  • Սոդայաջրի մեջ (1 բաժակ ջրին 1 ճ.գ. սոդա) լավ մաքրվում են նաև սանրերը, կոսմետիկ վրձիններն ու սպունգները:
    Սոդայաջրով կարելի է լվանալ նաև սառնարանն ու սառցախցիկը (1,5 լիտր ջրին 3-4 ճ.գ. սոդա): Այն կհեռացնի տհաճ հոտերը:
  • Փոքր պարկով սոդա դրեք սառնարանում, զուգարանում, կոշիկների պահարանում, ավտոմեքենայում ու կազատվեք տհաճ հոտերից: Սոդան փոխել խորհուրդ է տրվում 3 ամիսը մեկ:
  • Սոդայով կարելի է մաքրել նաև գորգն ու ազատվել նրանից եկող տհաճ հոտից: Հավասար շերտով սոդա լցրեք գորգի վրա, թողեք 2 ժամ, ապա մաքրեք փոշեկուլով:
  • Լվացքի փոշուն ավելացված 1 բաժակ սոդան կօգնի բարձրացնել լվացքի արդյունավետությունը, ավելի ճերմակ կդարձնի սպիտակեղենը:
  • Լոգախցիկի վարագույրի դժվար անցնող կեղտից կարելի է ազատվել՝ այն 2 ժամով սոդայաջրի մեջ դնելով:
  • Սոդայով կարելի է մաքրել նաև պատի պաստառի կեղտը: Սոդան քսեք կեղտոտ հատվածին, որոշ ժամանակ հետո ջրով մաքրեք:
  • Սոդայի միջոցով կարելի է երկար պահպանել ծաղիկների թարմությունը: Պարզապես մի քիչ սոդա լցրեք ծաղկամանի ջրի մեջ:
  • Մրջյուններից ազատվելու համար սոդա լցրեք տան բոլոր այն անկյուններում, որտեղից նրանք կարող են հայտնվել: Մի քանի օր հետո մաքրեք հատակն ու թարմացրեք սոդան: Սոդա չեն սիրում նաև խավարասերները:
  • Մոխրամանի տհաճ հոտից էլ կարելի է ազատվել սոդայի օգնությամբ: Մի քիչ սոդա լցրեք նրա մեջ, որոշ ժամանակ անց լվացեք:
  • Կոշիկների մեջ փոքր պարկով սոդա դրեք ու թողեք ողջ գիշեր: Առավոտյան տհաճ հոտից ու խոնավությունից հետք անգամ չի մնա: Այս մեթոդով կարող եք ազատվել նաև նոր պայուսակի հոտից:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը