Սնկով աղցան, որը իր համով չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի․ Շատ հարմար է պատրաստել հատկապես տոնական օրերին


Բաղադրիչները
- Կես հավի ֆիլե
- Կես փոքր գլուխ կաղամբ
- 1 քաղցր պղպեղ
- 200 գր. պահածոյացված սունկ
- 200գր. պինդ պանիր
- 2 պճեղ սխտոր
- 100 մլ մայոնեզ
- 1թ/գ մանանեխ
- սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար
Պատրաստումը
Հավի ֆիլեն լվանալ, լցնել տաք ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ: Այնուհետև թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով:
Կաղամբը բարակ-բարակ կտրտել:
Քացր պղպեղը կտրտել շերտաձև:
Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել:
Պանիրը կտրտել խորանարդաձև:
Սոուսի համար սխտորը մաքրել և անցկացնել ճզմիչով:
Ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել:
Աղցանի բոլոր բաղադրիչները համեմել ազով, պղպեղով և զգուշորեն խառնել:
Լցնել ամանի մեջ, զարդարել սամիթով և մատուցել:
Աղբյուր ՝ https://blog.ereko.am/hy/post/6420
