Սմբուկով կոտլետ. Այնքան համեղ է ստացվում, որ ով չփորձի շատ կզղջա


Բաղադրամասեր
-
1 կգ սմբուկին ՝
-
պարմեզան պանիր – 50 գ,
-
մաղադանոս – 10 ճյուղ,
-
աղ – 1.5 թ/գ,
-
սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ,
-
1 պճեղ սխտոր,
-
1 հատ ձու,
-
50 գր չորահաց,
-
աղ և սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Սմբուկները լավ լվանալ, շարել տապակի մեջ և 30 րոպեով դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը (սմբուկները պետք է փափկեն): Թողնել, որ սմբուկները սառչեն, մաքրել, շարել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հյութը հոսի:
-
Մաղադանոսը մանրացնել, լցնել թասի մեջ: Սմբուկը մանրացնել, ավելացնել մաղադանոսի վրա:
-
Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սխտոր, ձու և լավ խառնել: Ավելացնել չորահացը, նորից խառնել:
-
Ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել լավ տաքացրած բուսայուղի մեջ:
-
Դիտեք պատրաստման եղանակը նաև տեսանյութով ՝
