Սեխի չրի պատրաստման եղանակ, այս եղանակով ստացվում է շատ համեղ

Դիտումներ 378
Սեխի չրի պատրաստման եղանակ,  այս եղանակով ստացվում է շատ համեղ

Բաղադրիչներ.

սեխ,

շաքարավազ,

կոճապղպեղ


Սեխը լվանալ, կեղևը հանել, կտրատել:

Եփել մինչև փափկելը:

Ջրից հանել, քերած կոճապղպեղ ցանել, մինչև մյուս օրը դնել սառը տեղ:

Հաջորդ օրը կոճապղպեղը լվանալ սառը ջրով:

Օշարակ եփել: 1 կգ սեխի համար 1½ կգ շաքարավազ և 2,5 բաժակ սեխի եփուկից օշարակ պատրաստել:

Սեխը այս քաղցրաջրի մեջ եփել:

Երկու օր թողնել ջրի մեջ, սեխը հանել ջրից, ավելացնել մնացած շաքարավազը, եփել:

Սեխը նորից լցնել քաղցրաջրի մեջ:

Մի քանի անգամ եռացնել, հանել, որ սեխը քամվի, չորացնել արևի տակ կամ ջեռոցի մեջ հատուկ ռեժիմով:

Օշարակը կարելի է օգտագործել ժելե պատրաստելու համար:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը