Սեռական առողջություն. կնոջ սեռական գրգռում և հաճույք: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 782
Սեռական առողջություն. կնոջ սեռական գրգռում և հաճույք: Գրում է med.tert.am-ը

Բազմաթիվ կանայք, եթե ոչ գրեթե բոլորը, ունեն էրոտիկ զգայունություն ապահովող մեխանիզմներ, որոնց խթանումը առաջացնում է հաճույք և սեռական գրգռում:  Կանանց մի մասի մոտ այդպիսի զգայունությամբ օժտված են հեշտոցի առաջային պատը` հեշտոց-միզուկային գոտին, Հալբանի թաղանթը և ծլիկային հյուսվածքը: Հեշտանքի զգացումը սեռական հաճույքի ևս մեկ աղբյուր է:

Մեծ թվով կանանց մոտ միայն հեշտոցային գրգռումը բավարար չէ գրգռման և հեշտանքի հասնելու համար, այսպիսի կանայք կարիք ունեն լրացուցիչ ծլիկային գրգռման: Մինչդեռ կնոջ սեռական օրգանների անատոմիան այնպիսին է, որ ծլիկը չի ընդգրկվում գրգռման  մեջ հեշտոցային ներթափանցումից:


Եթե ծլիկը շատ կողմերով համանման է տղամարդու առնանդամին, ապա հեշտոցը զուտ կանացի օրգան է: Եվ եթե կնոջ մոտ առկա է հեշտոցի խոնավացում` լյուբրիկացիա, ապա  դեռևս կնոջ սեռական գրգռման մասին չի կարելի խոսել: Հեշտոցի խոնավացման առաջացումը ուղղակիորեն կապ չունի կնոջ սեռական  գրգռման հետ:  Լյուբրիկացիան մեխանիկորեն առաջացող արձագանք է, որը կարող է դրսևորվել անգամ ոչ էրոտիկ, նույնիսկ զզվանք հարուցող գրգիռներից: 

Հեշտոցի էրոտիկ զգայունության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն դրսևորվում է ոչ թե էրոտիկ հպումներից կամ հարումներից, այլ գործադրած տակտիլ ճնշումից: Նյարդային զգայուն ռեցեպտորները, որոնցով հարուստ է հեշտոցի առաջային պատը, պատասխան են տալիս հենց այս տեսակի գրգռմանը, այլ ոչ թե շփումներին:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը