Սացիվի․ Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկի բաղադրատոմսը

Դիտումներ 812

Սացիվի․ Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկի բաղադրատոմսը

Պատրաստեք համեղ սացիվի։ Ձեզ ենք ներկայացնում սացիվի պատրաստման շատ համեղ տարբերակ։

 

 

Բաղադրամասեր

 



3 կգ հավի մսին ՝ (իսկական սացիվին պատրաստում են հնդկահավի մսով)

800 գ մաքրաց ընկույզ,

600 գ սող,

25 գ սպիտակ աղացած պղպեղ,

3 թեյի գդալ ուցխո-սունելի,

5 գ սխտոր

5 գ մեխակ,

2 թեյի գդալ զաֆրան,

2 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ,

աղը՝ ըստ ճաշակի

 
 

Պատրաստման եղանակը

 



Միսը եփել խորը ամանի մեջ։ Եփելուց հետո հանել և դնել որ սառի։ Արգանակի վրայից հանել յուղը և ավելացնել նախապես կտրատած սոխը։ Մնացած արգանակը թողնել, որ սառի։ Ընկույզը 2-3 անգամ մսաղացով մանրացնել, որպեսզի չմնան պինդ գնդիկներ։

Ընկույզը խառնել սոխի հետ, բացել արգանակով և ավելացնել բոլոր համեմունքները բացի քացախից։ Մաս - մաս ավելացնել մնացած արգանակը։ Արգանակը ավելացնել փոքր մասնաբաժիններով։ Սացիվին եփել 6 ժամ, անընդմեջ խառնելով, մինչև պինդ լուծույթ ստանալը։

 

Միաժամանակ եփած հնդկահավը դնել ջեռոցում 250 աստիճան պայմաններում 20 րոպե։ Հանել և բաժանել միջին չափի կտորների, ոչ շատ փոքր։

Ստացված զանգվածը պնդանալուն պես ավելացնել մսի կտորները։ Եռալու ժամանակ ավելացնել 2 ճաշի գդալ քացաղ, խառնել և անջատել կրակը։ Պահել մեկ գիշեր սառնարանում։

 

 

Մատուցելիս վրան լցնել նռան հատիկներ և մաղադանոս:



Ամենաընթերցվածը