Սա լավագույն միջոցն է մաշկի, մազերի խնդիրների դեմ․ Այն նաև անցնկացնում է բերանի տհաճ հոտը

Դիտումներ 246

Սա լավագույն միջոցն է մաշկի, մազերի խնդիրների դեմ․ Այն նաև անցնկացնում է բերանի տհաճ հոտը

Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ, որոնք մարմնի խնամքի համար այն անփոխարինելի են դարձնում: Նախևառաջ այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն:

Վնասված մաշկի վրա քսելիս այն նույնիսկ կարող է արագացնել ապաքինման գործընթացը վերքերի և այրվածքների պարագայում, ինչպես նաև վերացնել մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը:

 

 

Չի կարելի չնշել կոկոսի յուղի հակաբորբոքային հատկությունների մասին, որի շնորհիվ այն հաճախ օգտագործվում է բժշկական նպատակներով որպես առաջին օգնության միջոց:

Կոկոսի յուղն արդյունավետորեն օգնում է բերանի տհաճ հոտի դեպքում, ինչպես նաև՝ ատամնափառի դեպքում, ուղղակի ողողեք բերանը մեկ ճ.գ. կոկոսի յուղով ատամները մաքրելուց առաջ:

Փափկեցնող լոսյոն. կոկոսի յուղը լավագույնն է մաշկի փափկեցման հարցում, ամեն օր մաքուր մաշկին բամբակով կոկոսի յուղ քսեք, այնուհետև մերսեք մատերով: Կոկոսի յուղը շատ օգտակար է մազերի առողջության ու փայլի համար, քսեք այն արմատներին և մազերի ողջ երկարությամբ և լվացեք 1 ժամ անց՝ գոհացնող արդյունք կստանաք:



Ամենաընթերցվածը