Սա ամենալավ միջոցն է նիհարելու և ճարպերի կուտակման դեմ
Ծովաբողկը կաղամբազգիների կամ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 100 սմ բարձրության, տերևակալած ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի հողի մեջ խոր թափանցող մսոտ, սպիտակ արմատներ, խոշոր ու լայն, նշտարաձև, ալիքաեզր, արմատամերձ տերևներ: Ծաղիկները մանր են ու սպիտակ, պտուղը կլոր, երկբուն պատիճ է: Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մեզ մոտ աճում է միայն 1 տեսակ (սովորական ծովաբողկը), որը որպես մոլախոտ աճում է գետեզրերին, թաց մարգագետիններում, տնամերձ հողամասերում և այլուր` հաճախ տալով հոծ բուսուտներ: Բազմանում է արմատաշիվերով: Պահանջկոտ չէ լույսի և ջերմության նկատմամբ, աճի համար նախընտրում է ավազահումուսային հողերը:
Ինչպե՞ս այն օգտագործել նիհարելու և ճարպերի կուտակումը կանխարգելու նպատակով.
Աղացեք 1 կգ ծովաբողկի արմատը, ավելացրեք 4,5 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք եւս 15 րոպե թույլ կրակի վրա։
Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 500 գրամ մեղր, 10 ժամ թրմեք սառնարանի մեջ։ Քամեք։
Խմեք 100-ական մլ` սնվելուց 30-40 րոպե առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Սթրես, գլխացավ. Խառնեք դարչինը եւ մեղրը (1։4), 1 թ/գ հումքը լուծեք 200 մլ եռջրում, խմեք 1-2 կում յուրաքանչյուր ժամը մեկ։