Սա Ճարպի իսկական թշնամին է. ընդամենը 1 գդալը կարող է 10 կգ նիհարելու պատճառ դառնալ, պարտադիր փորձել է պետք


Ավելորդ քաշը ոչ միայն ոչ էսթետիկ երևույթ է, այլև կարող է դիաբետի, սրտի, հոդերի, լյարդի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։
All-4-woman.ru կայքը գրում է, որ սննդակարգի շտկումն ի օգուտ թարմ և բնական բանջարեղենի, սպիտակուցների, որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության և այս էլիքսիրի մի բաժակի՝ կարող են հրաշքներ գործել։
Վաղուց արդեն հայտնի է այն մասին, որ չամանը նիհարեցնելու հատկություն ունի։
Այն օգնում է ավելորդ ջուրը հանել օրգանիզմից, ինչպես նաև լավացնում է նյութափոխանակությունը։
Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ ընդունել չամանը։
Մեկ ամսվա ընթացքում 10 կգ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց 20 րոպե առաջ խմել 1 ճաշի գդալ այս ըմպելիքից։
Բաղադրիչներ
• 1 ճաշի գդալ մանրացված չաման
• իմբիրի ½ մանրացված արմատ
• ½ կիտրոն
• 2 բաժակ ջուր
Եռացրեք ջուրը, ավելացրեք չամանն ու իմբիրը։
Թույլ կրակին դրեք 5 րոպե, ապա սառեցրեք։
Քամեք կիտրոնի հյութը, ավելացրեք ըմպելիքին։
Բացի նիհարեցնող հատկությունից՝ այս ըմպելիքը կարող է նաև ընդհանուր առմամբ լավացնել առողջությունը։
Իմբիրը պայքարում է վարակների և բակտերիաների դեմ, իսկ կիտրոնն ապահովում է վիտամին C-ի անհրաժեշտ քանակը։
