Շոկոլադե տորթի շատ փափուկ և համեղ բաղադրատոմս


Բաղադրամասեր
-
8 ձու,
-
1.5 բաժակ շաքարավազ,
-
3 ճ/գ. բուսական յուղ,
-
7 ճ/գ. կաթ,
-
3 ճ/գ. թթվասեր,
-
1 թ/գ. սոդա,
-
1 ձ/գ. քացախ,
-
1.5 բաժակ ալյուր,
-
1 տուփ կակաո

Պատրաստման եղանակը
-
4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա:
-
8 ձվի սպիտակուցը հարել մինչև դառնա բեզե, ապա դանդաղ ու նույն ուղղությամբ խառնելով ավելացնել խմորին: Թխել 1 շերտով, 200°C-ում:
-
Թխված բիսկվիտը մեջտեղից կիսել, 2 շերտ դարձնել, շերտերն իրար միացնել շագանակագույն կրեմով, վերին շերտին գլազուր քսել և վրան ձևավորել սպիտակ կրեմով: Կրեմ 1.5 բաժակ շաքարավազին խառնել 1.5 բաժակ կաթ, 3-4 ճ/գ ալյուր, դնել մարմանդ կրակին, հենց որ սկսի եռալ, խառնելով քիչ-քիչ ավելացնել 4 ձվի դեղնուցը: Կրակից վերցնել, թողնել հովանա: Ստացված կրեմը բաժանել 2 մասի:
-
Մի մասի վրա ավելացնել կակաո, իսկ մյուսը թողնել սպիտակ (ձևավորման համար): Առանձին հարել 200 գ. կարագը, ավելացնել սառեցված կրեմային զանգվածին:
-
Գլազուր 100 գ. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ավելացնել 100 գ. կարագ, լավ խառնել, թողնել հովանա:
