Շոկոլադե տորթի բաղադրատոմս, որը գերել է բազմաթիվ խոհարարների

Դիտումներ 279
Շոկոլադե տորթի բաղադրատոմս, որը գերել է բազմաթիվ խոհարարների

Բաղադրամասեր՝

300 մլ կաթ,

200 մլ ջուր,

120 գրամ սերուցքային կարագ

500 գրամ ալյուր,

500 գրամ շաքարավազ,

կես թեյի գդալ սոդա,

300 գրամ կակաոյի փոշի

1 թեյի գդալ փխրեցուցիչ

2 հատ ձու,

100 մլ բուսայուղ,

3 մլ վանիլին,

500 գրամ շաքարի փոշի,

մի պտղունց աղ


Պատրաստման եղանակ՝

Շաքարավազը, ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, սոդան, աղը միախառնել։

Ավելացնել ձուն, կաթը, բուսայուղը, վանիլինը, հարել։

Ավելացնել եռացրած ջուրը։

Խմորը բաժանել երկու մասի, թխել։

Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ 

Կարագը հալեցնել։ Ավելացնեկ կակաոն։

Ավելացնել շաքարի փոշին, կաթը ու խառնել։

Վերցնել կրակից։

Խմորի երկու շերտերի վրա քսել կրեմը, իսկ ցանկության դեպքում զարդարել զանազան մրգերով և հատապտուղներով:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը