Շոկոլադե - շատ համեղ և փափուկ կաթնային կրեմ ՝ տորթերի կամ այլ թխվածքների համար

Դիտումներ 465
Շոկոլադե - շատ համեղ և փափուկ կաթնային կրեմ ՝ տորթերի կամ այլ թխվածքների համար

Բաղադրամասեր

  • Շոկոլադ՝ 60-70 գր կամ կակաո՝ 1,5 ճաշի գդալ,

  • Ձու՝ 2 հատ,

  • Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ,

  • Ալյուր՝ 1-2 ճաշի գդալ,

  • Կաթ՝ 250 մլ,

  • Կարագ՝ 30-50 գր,

  • Վանիլին՝ մի փոքր

Շոկոլադե - կաթնային կրեմ ՝ տորթերի կամ այլ թխվածքների համար
 

Պատրաստման եղանակը

  • Խառնում եք շաքարավազը ձվի հետ: Կոտրատում եք շոկոլադը, ավելացնում 1 ճաշի գդալ ջուր և հալեցնում: Ավելացնում եք 3-4 ճաշի գդալ սառը կաթ, խառնում եք:

  • Հալեցրած շոկոլադը կամ կակաոն զգուշորեն խառնում եք կաթի, շաքարավազի և ձվի հետ: Ավելացնում եք ալյուր, խառնում եք: Մնացած կաթը եռացնում եք:

  • Դանդաղ ավելացնում եք ձվա-շոկոլադային զանգվածին՝ խառնելով։ Դնում եք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև եռալը: Ավելացնում եք կարագ, վանիլին:

  • Հարում եք կրեմը և սառացնում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը