Շոկոլադե՝ նմանը չունեցող տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի


Պատրաստեք այս տորթը առանց ջեռոցի և կարելի է պատրաստել ցանկացած տոնի ժամանակ։ Այն շատ արագ է պատրաստվում, պարզ է և հասանելի։
Բաղադրիչներ՝
Թխվածքաբլիթ— 220 գրամ,
Դառը շոկոլադ — 220 գրամ,
Սերուցք — 160 գրամ,
Կարագ — 2 ճաշի գդալ։
Գլազուր՝
Դառը շոկոլադ— 110 գրամ,
Սերուցք — 80 մլ․,
Կարագ — 1 ճաշի գդալ,
Պատրաստման եղանակը՝
Տորթի ձևամանը պատել փայլաթիթեղով։ Քսել կարագ։ Թխվածքաբլիթները փշրել։ Ամանի մեջ դնել շոկոլադը։
Կարագը և սերուցքը դնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա, հալեցնել և եռացնել։ Այս խառնուրդին ավելացնել շոկոլադը և խառնել մինչև միատարր զանգված ստանալը։
Շոկոլադե խառնուրդին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթները և զգուշորեն խառնել։ Դնել այս խառնուրդը պատրաստի ձևամանի մեջ։
Դնել ձևամանը սառցեխցիկում 3 ժամ։ Հանել տորթը սառցեխցիկից։ Փոքր կաթսայի մեջ եռացնել՝ խառնելով սերուցքն ու կարագը, ինչպես նաև լցնել շոկոլադի խառնուրդը։
Աղբյուրը ՝ https://hayinfo.net/hetaqrqir
