Շքեզ մաշկ ունենալու գաղտնիքները


Մեր դեմքի մաշկը մշտապես կարիք ունի խնամքի: Տնային պայմաններում պատրաստվող դիմակները բավականին մատչելի են, հեշտ պատրաստվող, օգտակար և ամենակարևորը շատ անհրաժեշտ մեր մաշկին:
Այս դիմակը շատ և շատ կանանց ապշեցրել է իր օգտակարությամբ: Այն հարթեցնում և անհավանական փափուկ է դարձնում մաշկը: Վերականգնում է մահացած բջիջներն ու մաշկին հաղորդում առողջ և խնամված տեսք:
Այն պատրաստելու համար հարկավոր է ՝
Կես հատ բանան,
մեկ ձվի դեղնութ,
մեկ գդալ ձեթ,
Պատրաստման եղանակը ՝
Վերցնել բանանը, ավելացնել ձվի դեղնուց, ապա լավ տրորելուց հետո զանգվածին խառնել ձեթ: Դեմքին քսելուց հետո թողնել 15-20 րոպե և լվանալ գոլ ջրով:
